Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«     »  «                 »  2022 թվականի N ...... -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ՝
  • Հայաստանի Հանրապետության 2023-2028 թվականների համապարփակ ռազմավարությանը` համաձայն հավելված N 1-ի,
  • Հայաստանի Հանրապետության 2023-2028 թվականների համապարփակ ռազմավարության միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելված N 2-ի:

 

  • Քննարկվել է

    18.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3991

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ԷՆՋԻՆԴ ԱՄ սպը

29.11.2022

Առաջարկները և նկատառումները շատ են։ Հայաստանի Տիեզերական Համապարփակ Ռազմավարության Միջոցառումների Ծրագիր Հավելված 1: 1․Հաշվի առնելով՝ • Տիեզերական գիտա-ինժեներական, արդյունաբերական, գիտակրթական ծրագրերի ուղիղ կապը ռազմարդյունաբերության, պաշտպանական և ազգային անվտանգության խնդիրների (չբացառելով տնտեսության բոլոր ոլորտների) հետ, • Տիեզերական ոլորտը զարգացնող, կառավարող, կարգավորող կառույցը պիտի լինի պետական-մասնավոր, հասարակական, գիտակրթական, գիտաինժեներական, ապաքաղաքական, ոչ ռազմական, գիտա-արտադրական, փորձագիտական և այլն հատկություններով օժտված, • Տիեզերական ոլորտը պարունակում է մեծամասամբ ռազմարդյունաբերության, պաշտպանական և ազգային անվտանգության վերաբերվող պետական գաղտնիք և մտավոր սեփականություն, • Տիեզերական ոլորտում աշխատող մասնագետների և մարդկային ռեսուրսի կառավարման առանձնահատկությունները, • Տիեզերական ոլորտը կարգավորող օրենքների և ոլորտին առնչվող միջազգային հարաբերությունների առանձնահատկությունները, • Տիեզերական ոլորտի ներգրավվածությունը համաշխարհային անվտանգության հիմնախնդիրներում, նպատակահարմար չի Տիեզերական ոլորտը կարգավորող կառույցը դնել որևիցե նախարարության ենթակայության տակ, որպես ենթակառուցվածք։ Տիեզերական ոլորտը զարգացնող, կառավարող, կարգավորող կառույցը պետք է լինի առանձին, անկախ կառույց, որը չի գտնվում որևիցե նախարարության կազմում և որը ուղղակիորեն ենթարկվում է կառավարող գերագույն մարմնին՝ նախագահին, վարչապետին կամ ազգային ժողովին։ Առաջարկում եմ կառույցը ստեղծել որպես Հայկական Աերո-Տիեզերական Գործակալություն ՀԱՏԳ (կամ Ադմինիստրացիա․․․ Հայկական «ՆԱՍԱ»)։ Այս մոդելը գործում է բոլոր այն երկրներում, որոնք տիեզերքի հետ կապված հավակնություններ ունեն։ Կառույցը լինելով պետական բյուջեյից սնվող, նաև ազատ է ներգրավելու մասնավոր ներդրումներ և ֆինանսական միջոցներ, ուղղված Աերո-Տիեզերական ոլորտի զարգացմանը։ Այն համախմբում և համակենտրոնացնում է մարդկային ռեսուրսի օպտիմալ օգտագործումը ոլորտի զարգացման տարբեր մարտահրավերներում՝ սկսած նոր սերնդի կրթությունից մինչև առօրեական խնդիրների մեջ առկա ներուժի մոբիլիզացիան։ Բոլոր նախարարությունները կունենան ներկայացուցիչ ՀԱՏԳ խորհրդում, որոնց ներկայությամբ կլուծվեն բազմաթիվ և բազմակողմանի ծրագրերի մշակման ընթացքում պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման, պահանջների ձևակերպման, տեխնիկական առաջադրանքների քննարկման և իրականացման ժամկետների հետ կապված հարցեր, ինչպես նաև այլ օպերատիվ խնդիրներ։ Հավելված 2: 1․ Իրազեկում և ոգեշնչում: Նախապես չունենալով մարդկային ռեսուրսի կիրառման համակարգ (լաբորատորիաներ, գիտաարտադրական ձեռնարկություններ, գիտաինժեներական նախագծային ձեռնարկություններ և այլն) այս տիպի բոլոր միջոցառումները հակառակ էֆեկտ կունենան, այն է՝ միաժամանակ կբարձրացնեն պատանիների մոտ ցանկությունը Աերո-տիեզերական բնագավառում աշխատելու, ստեղծագործելու գայթակղությունը, մյուս կողմից, կբարձրացնեն գիտական ներուժ ունեցող երիտասարդության արտահոսքը Հայաստանիս դեպի արտերկիր։ Հիմք ընդունելով գործող «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի մասնակցության, «Տիեզերական Ճամբար» ծրագրի, ինչպես նաև Փարիզում տեղի ունեցած Աերոնավտիկայի Միջազգային Կոնֆերանսում IAC 2022 ՀՀ ԲՏԱՆ կազմակերպած մասնակցության փորձերից, արձանագրել ու բազմիցս հստակ նշել եմ, որ եթե չլիներ որոշ անհատների անձնական էնտուզիազմը և մեծ նվիրումը իրականացնելու այս ծրագրերը, ծրագրերը դատապարտված էին ձախողման, կամ ընդհանրապես չէին տեղի ունենա։ Նախարարության մեջ ենթակառուցվածքային փոփոխությամբ պատասխանատվությունների և ազատ գործելու հիմնախնդիրները չեն լուծվում։ 2․ Տիեզերական գործունեության ոլորտի համակարգման և կառավարման համակարգի բարելավում: Ոլորտի մասնագիտական ստորաբաժանումներ ստեղծելու համար, ի՞նչ չափորոշիչներով և ի՞նչ մեխանիզմով են ընտրվելու մասնագետները։ Ի՞նչ քանակի և ի՞նչ որակական հատկություններ են պահանջվելու։ Ինչպե՞ս է ԲՏԱՆ -ը կառավարելու ոլորտը, երբ իր կառույցում չկան համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ։ Արդյո՞ք կառավարության կամ նախարարի փոխվելուց, տիեզերական ծրագիրը չի՞ հայտնվի կադրային, իրավական և ռազմավարական փոփոխությունների (ասենք 3-8 ամիսը մեկ)։ Թերևս այս հատվածում չի լուծվում անկախ փորձագետների ինստիտուտցիոնալ հարցը, այն է՝ հնարավոր չէ իրավական, ռազմավարական և կադրային հարցերը վստահել նույն դաշտում աշխատող մասնագետներին, որոնք անձնական շահագրգռվածություն ունեն խնդիրների դրվածքը փոխելու (Conflict of interest): Խոսելով 2029-2035 թթ տիեզերական ռազմավարության մշակման մասին , հարց է ծագում․ Չունենալով և չտեսնելով այսօրվա ոլորտային խնդիրները, արդյո՞ք հնարավոր է մշակել ճիշտ ծրագիր 2029-2035 թթ-ի ռազմավարություն։ 3․ Տիեզերական գործունեության ոլորտում ազգային կարողությունների զարգացում: Մարդկային ռեսուրսի և կապիտալի զարգացման ամենակարևոր հիմնախնդիրը անտեսված են, դրանք են մտավոր սեփականության և պետական գաղտնիքի մասին օրենքները։ Տիեզերական ոլորտում գիտական, փորձարարական, արտադրական և այլն ծրագրերի 70-80% ը առաջնային կիրառություն է գտնում ռազմարդյունաբերական, ռազմական, պաշտպանական, ազգային անվտանգության ոլորտներում։ Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով է պահպանվելու և պաշտպանվելու պետական գաղտնիք պարունակող գիտական ծրագիրը։ Արդյո՞ք տիեզերական ոլորտին վերաբերվող ծրագրերում պետությունը կամ գիտնականը պաշտպանված են «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր»-ի, «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» -ի իրականացման շրջանակներում։ Պարզ չէ նաև Երկրի արհեստական 2րդ և 3րդ արբանյակների ուղեծիր դուրս բերման ծրագրի իրականացման բազմաթիվ հարցեր։ Արդյո՞ք ՊՆ-ն ներգրավվածություն չպիտի ունենա։ Որտեղի՞ց է վերցված/հաշվարկված տարին 4 հետազոտություն և/կամ փորձակոնստրուկտորական աշխատանք․․․ սա սահմանափակու՞մ է, թե՞ խթանում։ Ինչպե՞ս են ֆինանսավորվելու ասենք, հավակնորդ նախագծերը, օրինակ՝ նոր տիպի աերոտիեզերական շարժիչների կամ Մարսի սերիական ամենագնացներ ստեղծելու հետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական աշխատանքները։ 4․ Ինտեգրում տիեզերական գործունեության ոլորտի միջազգային համայնքին: Ինչու՞ 6 երկրների հետ․․․ սա ի՞նչ սահմանափակում է։ Միգուցե՞ 7 կամ 3, տրամաբանությունը պարզ չէ։ Հարկ է նշել, որ այլ երկրների Տիեզերական գործակալությունների կամ ադմինիստրացիաների հետ հարաբերություններ ստեղծելու և համատեղ հետազոտություններ իրականացնելու ցանկությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Իրավական հստակ մեխանիզմ կա, որ պիտի ի սկզբանե հաշվի առնել։ Ոչ մի Աերո-Տիեզերական գործակալություն կամ ադմինիստրացիա ուղղակիորեն լիազորված չի այլ երկրների (այս դեպքում Հայաստանի Հանրապետության) կառավարական գերատեսչությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու։ Այսինքն՝ NASAն, JAXA-ն, CNES-ը, ESA-ը, ՌոսԿոսմոսը և այլն լիազորված չեն ուղղակի աշխատելու ՀՀ ԲՏԱ Նախարարության հետ, ինչպես նաև, լիազորված չեն ուղղակիորեն աշխատելու ՀՀ ում գրանցված մասնավոր ընկերությունների, գիտա-կրթական ինստիտուտների հետ։ Դրանք իրականացվում են իրենց երկրում գրանցված միջնորդավորված պետական, միջազգային կամ մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ դարձնելուվ միջնորդ կազմակերպությանը ծրագրի համահեղինակ և համապատասխանատու։ Սա շատ լավ մեխանիզմ է, իրենց համար իհարկե, հասնելու, տիրելու և ձեռք բերելու էժան և որակով մասնագետներին, գաղափարներին, գիտական ներուժ պարունակող ծրագրերին։ Միակ տարբերակը համազոր և համահավասար պայմանների ստեղծման, դա Հայկական ԱերոՏիեզերական Գործակալության հիմնադրումն է, և նրա միջոցով արտաքին հարաբերություններ ստեղծելով, հասնել համատեղ հետազոտություններ և կոմերցիոն ծրագրեր իրականացնելուն։ Հայկական Աերո-Տիեզերական Գործակալությունը կհանդիսանա ազգային գիտական մտքի, պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, ՀՀ քաղաքացու մտավոր սեփականության անվտանգության և պաշտպանվածության, ինչպես նաև հայկական գիտա-ինժեներական մարդկային ռեսուրսի ներգաղթի երաշխիքը։

Տիգրան Շահվերդյան

21.11.2022

Ռազմավարության միջոցառումների ծրագիրը (հավելված 2) կցած չէ նախագծին։ Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ այդ հավելվածի հետ։

Երանուհի Հակոբյան

20.11.2022

Ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը կցված չեն, խնդրում եմ տեղեկացնել, թե որտեղ կարող ենք տեսնել այդ փաստաթղթերը։

Տեսնել ավելին