«ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոճառագայթման մոնիթորինգի իրականացման նպատակն է հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումը, շարժական բջջային կապի ծառայությունների մատուցումը վնասակար խանգարումներից զերծ պահելու, չթույլատրված ռադիոհաճախականությունների տիրույթներում հեռարձակումների հայտնաբերման և բացառման, կապի համակարգի անվտանգության, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների ապահովումը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում շուրջօրյա ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման խնդիրներ են` ապահովել ռադիոճառագայթման աղբյուրների հայտնաբերումը (պելենգավորում), էլեկտրամագնիսական դաշտի լարման գնահատումը, ռադիոազդանշանների պարամետրերի չափումը, դրանց տեխնիկական ուսումնասիրությունները, ինչպես նաև հատկացված ռադիոհաճախականությունների նպատակային կիրառման հսկումը` ըստ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների, ինչպես նաև ծառայել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պաշտպանության նախարարության առօրյա և օպերատիվ խնդիրների լուծմանը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումներ
Նոր տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով վերազինել ռադիոմոնիթորինգի բազային և շարժական կայանների միասնական համակարգը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներց:
- Կարգավորման առարկան
Հայաստանի Հանրապետությունում ունենալ ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգ,որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա եթերի մշտադիտակում և ժամանակին արձագանքելու ռադիոեթերում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներին:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը:
ՀՀ տարածքում ռադիոմոնիթորինգի կառուցման ավարտից և արտադրական շահագործման հանձնումից հետո ակնկալվում է ՀՀ ամբողջ տարածքի շուրջօրյա ռադիոմոնիթորինգ (ներկայումս շուրջօրյա ռադիոմոնիթորինգ է իրականացվում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում), որը կբացահայտի ՀՀ տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրները: Ռազմաքաղաքական ներկա փուլում տվյալ համակարգի գործարկումը բացարձակ անհրաժեշտություն է:
Ց Ա Ն Կ
Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման N1 հավելվածի 30-րդ կետի հիման վրա:
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի հհամակարգի ռազմավարությունը հաստատելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագծի հեղինակների
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և հեռահաքղորդակցության վարչության, իրավաբանական վարչության և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
30.10.2017 - 20.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 8150
Տպել