Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  4-Ի N 914ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունման պայմանավորված է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը պարզեցնելու, վարչական քաշքշուկները վերացնելու, ծառայությունների մատուցման որակի բարելավմանը նպաստելու,  վարձակալության տրամադրման  գործընթացում օպերատիվությունը բարձրացնելու, պետական տարածքներն օրվա բոլոր ժամերին հնավորինս ավելի արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև պետական տարածքներն անհատույց օգտագործողներից հետ վերցնելու գործընթացն արդյունավետ կանոնակարգելու անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ պետական մարմիններին հանձնված (ամրացված) գույքի և անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացվում է առանձին-առանձին կարգերով և ըստ կարգերի նախատեսված պայմաններով։ Ըստ էության պետական գույքի վարձակալության տրամադրման մեկ միասնական գործընթացը ոչ հիմնավորված ձևով կանոնակարգվում է առանձին-առանձին կարգերով, որի հետևանքով գործընթացն արհեստականորեն բարդացվում է, տեղի է ունենում անհարկի կրկնություններ, վարչական քաշքշուկներ, ստեղծված չէ տվյալ բնագավառում առաջացող խնդիրների օպերատիվ լուծման գործիքակազմ՝ արդյունքում էականորեն նվազում է պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակը։

Նախագծով նախատեսվում է պետական մարմնին հանձնված (ամրացված), ինչպես նաև իրենց ենթակայության կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից ամբողջությամբ չօգտագործվող տարածք առաջանալու դեպքում, եթե այն իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, ապա վարձակալության տրամադրման նպատակով հանձնել Կոմիտեին՝ չօգտագործվող տարածքները սեղմ ժամկետում երրորդ անձանց տրամադրելու հետ, ինչպես նաև ստեղծվում են հնարավորություններ պետական գույքն օգտագործողների համար օպերատիվ օրվա որոշակի ժամերին տարածքները, որպես ծառայություն երրորդ անձանց տրամադրելու և արդյունքում տարածքներն առավել արդյունավետ օգտագործելու համար։

Գործող որոշման համաձայն՝ վարձակալության տրամադրվող գույքը Կոմիտեի նախագահի հրամանով կամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախապես հետ է վերցվում պետական ոչ առևտրային կազմակերպությունից և հիմնադրամից:       Տվյալ գործընթացում առաջացող քաշքշուկները, առաջացող բացերը վերացնելու, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված առաջարկությունը հաշվի առնելու շնորհիվ վարձակալության տրամադրման գործընթացն  ավելի պարզեցվել է, մասնավորապես՝ անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին գույքից մարզադահլիճների, ճաշարանների, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը, ինչպես նաև պայմանագրերի կնքումն իրականացվելու է կազմակերպության կամ ընկերության կամ հիմնադրամի կողմից՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու։ Ընդ որում պետական գույքից սննդի կազմակերպման նպատակով առանձնացված տարածքները վարձակալության են տրամադրվում ընտրված սուբյեկտին ուղղակի ձևով՝ ժամանակավոր չօգտագործվող այլ տարածքները՝ մրցույթով և աճուրդով, իսկ բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքները միայն աճուրդով՝ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի առաջարկությամբ և Կոմիտեի համաձայնությամբ։ Այս մոտեցումը պայմանավորված է հիմնականում գույքի վարձակալության տրամադրման գործընթացն ավելի ճկուն դարձնելու միջոցով բարելավել ծառայությունների մատուցման որակը։

Ելնելով պետական գույքի արդյունավետ օգտագործման նպատակից, ինչպես նաև վարձակալության տրամադրման գործընթացի օպերատիվությունը բարձրացնելու անհրաժեշտությունից նախագծով առաջարկվում է կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների կողմից օգտագործվող իրենց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքից, օրվա որոշակի ժամերի իրենց կողմից չօգտագործվող ժամանակահատվածում ուղղակի ձևով վարձակալության տրամադրման գործընթացը, այդ թվում՝ նաև թանգարաններին, արգելոց-թանգարաններին, գրադարաններին և մշակութային, թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպություններին հանձնված (ամրացված) պետական գույքի (ցուցասրահ, համերգասրահ, դահլիճ,) իրենց կողմից (օրվա մեջ չօգտագործվող ժամերին) մինչև մեկ տարի ժամկետով՝ ժամավճարով  (որը չի կարող պակաս լինել օրական մեկ ու կես ժամից) որպես ծառայությունների մատուցում երրորդ անձանց՝ կրթամշակութային, սպորտային, ներկայացուցչական-արարողակարգային, թատերահամերգային, մշակութային միջոցառումներ իրականացնելու համար տրամադրման գործընթացը։ Ընդ որում նշված գործընթացը կանոնակարգում է տվյալ մարմնի կառավարումն իրականացնող վերադաս մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը)։

 Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը մշակելիս հաշվի են առնվել համապատասխան իրավասու մարմինների, կողմից վարձակալության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված առաջարկությունները, մասնավորապես ազատ մրցակցությունը խթանելու համար բացառել զեղչերի կիրառման դեպքերը։

Նախագիծը խմբագրվել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված քննարկման և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, որոնց հետ կապված դրական դիրքորոշում է տվել նաև ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը,  մասնավորապես լրացվել է դրույթ, համաձայն որի  սահմանվել է լիցենզավորման հիման վրա ֆորմալ կրթական գործընթաց իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատություններին տարածքների գործող վարձակալության տրամադրման պայմանագրերի վերակնքման դեպքում՝ վարձակալական վճարի մեծության նկատմամբ կիրառել զեղչ՝ տվյալ տարածքի շուկայական գնահատված արժեքի 50 տոկոսի չափով, որը տարածվում է մինչև 2024 թվականի հունվարի առաջին տասնօրյակը գործող պայմանագրերի վերակնքման վրա։ Հարկ է նշել, որ վարձակալության պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ հաշվի առնելով լիազոր մարմնի կողմից առաջարկված ժամկետը, իսկ  վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարի մեծությունը որոշվում է ելնելով գնահատման տվյալ պահին հաշվարկված շուկայական գնահատման արժեքից։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության 2020թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125  և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման կիրառման գործընթացում փոփոխություն կատարելը նպատակաուղղված է պետական գույքի վարձակալության տրամադրման կազմակերպումն առավել արդյունավետ իրականացնելուն։

Նախագծով առաջարկվում է նաև կանոնակարգել անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից մարզադահլիճների, ճաշարանների, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը, որը իրականացվելու է կազմակերպության կամ ընկերության կամ հիմնադրամի կողմից՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի և կպարզեցվի վարձակալության գործընթացը, ինչպես նաև լուծում կտրվի վարձակալության գործընթացում առաջացած խնդիրներին, որի շնորհիվ կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման, վարձակալության տրամադրման մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի  4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 6.7-րդ բաժնով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից,

 

  • Քննարկվել է

    17.11.2022 - 04.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի վարձակալություն

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3692

Տպել