Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում դեռևս առկա են որոշ խնդիրներ՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման հետ կապված։
Հարկ է նշել նաև, որ միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 285-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 40 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։
Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ նախարարությունը նախաձեռնել է որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով շահառուներին տալ հնարավորություն իրենց իրավունքը լիարժեք իրացնելու համար:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Որոշումը շահառուներին տալիս է հնարավորություն բնակարանի գնման գործընթացը ողջամիտ ժամկետում կազմակերպել և ավարտին հասցնել՝ խուսափելով ժամկետի սղությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերից:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը.
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Որոշման մեջ, որով կկարգավորվի բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտների և սաների բնակարան ձեռք բերելու ժամկետի հարցը (շուրջ 40 շահառու):
2. Կարգավորման առարկան.
Որոշման նախագծով կարգավորվում են բնակարանի գնման վկայագրի միջոցով ՀՀ մանկատան շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրների լուծման հետ կապված հարաբերությունները։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
ՀՀ մանկատան շրջանավարտների և սաների բնակարանային խնդրի լուծում:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:
-
Քննարկվել է
17.11.2022 - 02.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2601
Տպել