«Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________ 2022 թվականի N _____-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ 2023-2033 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության» բաժնի 48-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների 2023-2033 թվականների ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
-
Քննարկվել է
14.11.2022 - 29.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 4028
Տպել