Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» Ջրվեժ համայնքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետին համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև տեղական տուրքերը։ Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին, 11-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ տեղական տուրքերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ։

Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որոշման նախագծով սահմանվել են Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2022 թվականի տեսակները և դրույքաչափերը։

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը, որոշման նախագծի 1-ին կետի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերում դրույքաչափերը հաշվարկվել են 0,5 գործակցի կիրառմամբ։

 

  • Քննարկվել է

    14.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3205

Տպել