Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման N 1 հավելվածի «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ» բաժնում`
- 21-րդ կետից հանել «, բժիշկ-փորձագետ» և «(էրգոթերապևտ)» բառերը.
- 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1., 21.2. և 21.3 կետերով․«
21.1. |
բժիշկ-փորձագետ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի |
6 |
21.2. |
անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ |
4.87 |
21.3 |
Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակող բժիշկ-մասնագետ |
2.83 |
»․
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «
24.2 |
Միջավայրային գործոնները գնահատող մասնագետ |
2 |
»։
- Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 21.1. կետի գործողությունը տարածվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ծագած հարաբերությունների վրա.
2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի 21.1. տողով սահմանված պաշտոնային դրույքաչափի համար 2023 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի
30-ը ներառյալ գործում է 21.2. կետով սահմանված գործակիցը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող 21.2., 21.3. կետերի և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։
-
Քննարկվել է
11.11.2022 - 28.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2690
Տպել