Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարինե Բաղիյան 15.11.2022 20:40:51 | Կարծում եմ կարելի է կազմակերպել նաև օնլայն վերապատրաստումներ։ | Հեռավար վերապատրաստումներ թույլ է տրվում բացառիկ դեպքերում և կարգավորվում է վերապատրաստման կարգով, որում կատարվել են փոփոխություններ և ներկայումս շրջանառվում է։ | |
2 | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան 16.11.2022 11:45:00 | Առաջարկում եմ հնարավորություն տալ ուսուցչին ընտրել վերապատրաստման անցկացման վայրը, քանի որ դա հնարավորություն է տալիս ուսուցչին տարածքային առումով իրեն հարմար վայր ընտրել և ժամանակ չկորցնել ճանապարհներին։ | Վերապատրաստման կարգի վերջին փոփոխություններով հատկապես կարևորվել է այդ հանգամանքը, նախ՝ երաշխավորվել են տարբեր կազմակերպություններ, որոնց ընտրելու է հենց ուսուցիչը՝ առանց տնօրենի և կողմնակի որևէ այլ միջամտությունների: |