Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել՝

1)   Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն՝

ա)  եկամուտների գծով՝ 105,103,316.6 հազ. դրամ,

բ)   ծախսերի գծով՝ 105,535,919.3 հազ. դրամ,

գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 432,602.7 հազ. դրամ։

2) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5)  Երևանի 2023 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6)  Երևանի 2023 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2023 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8)  Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

  1. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի ճանապարհային շինարարություն, համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 2,672,754.4 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
  2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
    1)առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
    2)բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։

    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
  • Քննարկվել է

    15.11.2022 - 30.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

24.11.2022 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3597

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Երևան քաղաքի 2023 թվականի բյուջե Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի և բյուջեի ուղերձի նախագծերում նշված գերակայությունները տարբերվում են, մինչդեռ բյուջեն ծրագրի իրականացման ֆինանսական փաստաթուղթն է: Բացի այդ, ուղերձում չի բացատրվում համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը՝ պայմանավորված զարգացման ծրագրի հռչակած նպատակներով և սահմանած գերակայություններով: Դիտարկումները ցույց են տալիս, որ գրեթե չեն իրականացվում քաղաքաշինության ոլորտում հանրային իրազեկումն ու քննարկումները, որոնք նախատեսված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-14-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ կառավարության հոկտեմբերի 25-ի 1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N660 որոշմամբ։ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծն աշխատում է միայն աշխատանքային ժամերին և քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ ժամկետներում և որակով արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Առաջարկ. 1. Համադրել և համապատասխանեցնել Երևան քաղաքի զարգացման ծրագիրը և դրա բյուջեն, այդ թվում՝ ավելացնելով և արտացոլելով Երևան քաղաքի 2023 թվականի զարգացման ծրագրի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին առնչվող ծախսերը. 2. Ներառել համառոտ հիմնավորում՝ բացատրելով համայնքի սեփական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների (ծախսերի) արդյունավետությունը. 3. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեով նախատեսել բավարար միջոցներ ապահովելու 2023 թ. ծրագրով նախատեսված քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումը և քննարկումները՝ ՀՀ օրենսդրության համաձայն. 4. Նախատեսել բավարար միջոցներ՝ ապահովելու թեժ գծի շուրջօրյա 7/24 ռեժիմով աշխատանք՝ երաշխավորելու քաղաքացիների բարեկեցությունը և պահանջվող ծառայությունների որակը:

Տեսնել ավելին