Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացումը առողջապահության նախարարության առաջնահերթություններից է:  Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ, որոնց արդյունքում, ներկայումս ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում առկա է շուրջ 300 թափուր բժշկական հաստիք: Առողջապահության նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը` համագործակցելով մարզային իշխանությունների հետ:

Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:

Նպատակային  կլինօրդինատուրայի ծրագիրը մեկնարկել է 2011-2012թթ-ին  և այդ ժամանակ առկա էր  շուրջ 500 թափուր աշխատատեղ մարզերում, իսկ այս պահի դրությամբ` մոտ 300 թափուր աշխատատեղ:  Այսինքն՝ հաջողվել է տարբեր միջոցառումների արդյունքում, այդ թվում նաև նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրով էականորեն նվազեցնել մարզային կադրային պահանջարկը: Օրինակ` եթե 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզային բժշկական կազմակերպություններում թափուր հաստիքների թիվը 372-ն էր, 2015 թվականին` 423-ը, ապա ծրագրի առաջին փուլի արդյունքներով արդեն` 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մարզային բժշկական կազմակերպություններում թափուր հաստիքների թիվը 331 էր, իսկ 2018 թվականին` 258, ինչը վկայում է այն մասին, որ նպատակային կլինիկական օրդինատուրան հնարավորություն է տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 20-40%-ով:

Առողջապահության կադրային ներուժն ընկած է առողջապահության ծառայությունների մատուցման, բժշկական օգնության որակի և կառավարման հիմքում: Առողջապահական մարդկային ներուժի խիստ անհավասարաչափ բաշխում ունենք Հայաստանի մարզերում, փոխարենը գերհագեցած աշխատաշուկա ունենք Երևանում, որտեղ ամեն 10 000 բնակչին ընկնող բժիշկների քանակը 62.71 է: Իսկ մարզային բուժհաստատություններում այդ ցուցանիշը ցածր է, օրինակ Գեղարքունիքի մարզում կազմում է  15.49 10 000 բնակչի հաշվով:   Փաստացի, բժիշկների թիվը կրկնակի անգամ ավելի մեծ է Երևանում, քան մարզերում: Առողջապահության համակարգը չի կարող զարգանալ, եթե մարզերում առողջապահական ծառայությունները բավարար հասանելի չեն, և մարդկային ներուժը հնարավորին չափ օպտիմալ բաշխված չէ երկրի ողջ տարածքով:               ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ Առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ: Նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023 ուսումնական տարվա իրականացրած մրցույթի արդյունքում թափուր է մնացել 10 տեղ, սակայն առա էին դիմորդներ, ովքեր ունենալով բարձր միավորներ, չէին կարողացել հաղթահարել ընդունելության մրցույթը: Բոլոր մասնագիտություններով բժիշկների պահանջարկը մեծ է հատկապես հեռավոր մարզերում: Ըստ մասնագիտությունների` առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները, թերապևտները, նյարդաբաները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլ բժիշկ մասնագետներ:

Ելնելով վերոգրայլից ինչպես նաև հաշվի առնելով նվազ հրապուրիչ և դժվար համալրվող  և մարզային բժշակական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկ մասնագետների պահանջարկը անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ Առողջապահության նախարարությանը հատկացված նպատակային տեղերի աղյուսակում:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է  10 թափուր մնացած տեղերը սահմանել`  ըստ հետևյալ մասնագիտությունների`

«Ընտանեկան բժշկություն» - 3 տեղ,

«Ներքին բժշկություն (թերապիա)» - 1 տեղ,

«Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» - 2 տեղ,

«Նյարդաբանություն» – 1 տեղ,

«Ընդհանուր վիրաբուժություն» - 1 տեղ,

«Մանկաբարձություն և գինեկոլոգիա» – 1 տեղ,

«Ճառագայթային ախտորոշում» - 1 տեղ:

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը առողջապահության ոլորտի համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների, որի  արդյունքուն մարզային  կադրային պահանջարկը կարող է բարելավել, ինչպես նաև Երևանի կադրային առումով գերհագեցած համակարգը կբեռնաթափվի:  

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման հետ, որի հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 24-րդ կետի 24.1. ենթակետի:

  • Քննարկվել է

    08.11.2022 - 24.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2917

Տպել