Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 197-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտաների ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» N 30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 9003 19 000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**, 9103**, 9105**, 9111**, 9112**, 9113 10 100 0, 9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից և 9608 30 000 0-ից ծածկագրեր), նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին Արձանագրության (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 7-րդ Հավելված) X բաժնին համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։
Հարկ է նշել, որ վերոնշյալ միջոցը կիրառվելու է սույն որոշման ընդունման պահից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N197-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար նախատեսվել է՝
1200 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների ոչ սակագնային քվոտա,
2000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք 7106-ից չմշակած տեսքով արծաթի ոչ սակագնային քվոտա։
Հաշվի առնելով, որ վերոնշյալ որոշմամբ սահմանված քվոտաների բաշխման ժամկետը լրացել է ս/թ սեպտեմբերի 15-ին, սակայն դեռևս առկա է մնացորդ, ինչպես նաև տվյալ մնացորդի նկատմամբ պահանջարկ, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն՝ քվոտաների բաշխման ժամկետի երկարաձգման նպատակով։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ոչ սակագնային կարգավորման ոլորտում իրականացվող քաղաքականություն։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի պահանջների կատարման ապահովում, գործարար միջավայրի բարելավում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» ենթաբաժնի դրույթներից։
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
08.11.2022 - 23.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2609
Տպել