Հիշել նախագիծը

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է իրացնել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-254-Ն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, անհրաժեշտություն է առաջացել հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի  ներկայացման լիազորությունը վերապահված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին:  Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման NN 29-րդ և 30-րդ հավելվածների հիման վրա: Նախագծի ընդունման նպատակն է հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ վերահսկողություն իրականացնել նշված ոլորտում, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության եղանակով:  Միաժամանակ Նախագծի ընդունումը թույլ կտա Տեսչական մարմնին ձևավորել և զարգացնել սեփական լաբորատոր կարողությունները, որի օգտագործման հնարավորությունը միտված է բարձրացնելու իրականացվող վերահսկողության արդյունավետությունը և օպտիմալացնելու միավոր ստուգման վրա ծախսվող ֆինանսական միջոցները, ինչը իր հերթին թույլ կտա նաև Տեսչական մարմնին հատկացված ֆինանսական միջոցներով իրականացնել ավելի շատ ստուգումներ՝ ապահովելով սահմանված նորմերի պահպանման առավել բարձր մակարդակ: 

  • Քննարկվել է

    07.11.2022 - 23.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2844

Տպել