Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________  2022 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման հավելվածում՝

ա. 2-րդ կետում «և հետիոտների» բառերը փոխարինել «և (կամ) հետիոտների» բառերով.

բ. 4-րդ կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«ճանապարհի երթևեկության ինտենսիվություն` ճանապարհի որոշակի ընդլայնական կտրվածքով միավոր ժամանակահատվածում անցնող տրանսպորտային միջոցների և (կամ) հետիոտների քանակ.

ճանապարհային երթևեկության մշտադիտարկում՝ ճանապարհային երթևեկության հիմնական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը և վերլուծությունը.

ճանապարհի թողունակություն` ճանապարհի որոշակի ընդլայնական կտրվածքով միավոր ժամանակահատվածում անցնող առավելագույն տրանսպորտային միջոցների և (կամ) հետիոտների քանակ.».

գ. 2-րդ գլխի վերնագրում «ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» բառերով.

        դ․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական խնդիրներն ու սկզբունքներն են.

1) ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնել պահպանելով քաղաքացիների, հանրության և պետության շահերը,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը,

3) ճանապարհային անվտանգության առաջնահերթությունը տրանսպորտային միջոցների և (կամ) հետիոտների շարժման ժամանակի կորստի (ուշացումների) նկատմամբ,

 4) ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման, կահավորման, շահագործման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության անվտանգության պահանջների ապահովումը,

 5) անբավարար ճանապարհային պայմանների (ճանապարհի երկրաչափական տարրերի, տեխնիկական վիճակի, այդ թվում` սարքավորումների ու կահավորանքի) պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների (այսուհետ՝ ՃՏՊ) վերլուծությունը, դրանց առաջացման պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,

6) ընդհանուր օգտագործման տրանսպորտի զարգացման գերակայությունը,

7) հետիոտների և հեծանվորդների երթևեկության համար պայմանների ստեղծումը,

8) ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ միջոցառումների մասին տեղեկատվության հավաստիությունն ու արդիականությունը,

9) բնապահպանական անվտանգության ապահովումը:».

ե.լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1-5.3 կետերով․

«5.1. Ճանապարհային երթևեկության կազմակերպումը իրականացվում է՝

1) ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների համալիր կիրառման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոններով,

3) ճանապարհային ոլորտում պետական քաղաքականության մշակման գործառույթներ իրականացնող մարմնի (այսուհետ՝ պետական ճանապարհային մարմին) կողմից սահմանված ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների դասակարգմանը համապատասխան։

5.2 Ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ միջացառումների մշակումն իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ Հայաստանի Հանրապետութան օրենսդրության համապատախան մշակված և հաստատված նորմատիվ իրավական ակտերի պահանջներով։

5.3 Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղակայումը, փոխարինումը, ապամոնտաժումն ու պահպանումը իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից»:

զ. 3-րդ բաժնի վերնագրում «ՆԱԽԱԳԾԵՐԻ» բառից հետո լրացնել «ՄՇԱԿՈՒՄԸ,» բառով.

       է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Նախագծերը և սխեմաները մշակելիս ճանապարհային երթևեկության կազմակերպման մասով պետք է պահպանել հետևյալ օրենսդրության, նորմատիվային իրավական, նորմատեխնիակական փաստաթղթերի պահանջներին համապատասխան.

  1. «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ,
  2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ և ոլորտին առնչվող այլ իրավական ակտեր,
  3. ԵԱՏՄ Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությունը» ՄՄ ՏԿ 014/2011 Տեխնիկական կանոնակարգ,
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշում,
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշման,
  6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1651-Ն որոշում,
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշում,
  8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշում,
  9. ՍՆիՊ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ,
  10. ՀՀՇՆ IV-11.05.04-97 «Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային»,
  11. ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ»,
  12. ՀՀՇՆ IV-11.03-03-02 «Ավտոկայանատեղեր»,
  13. ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»,
  14. ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում»,
  15. ԳՕՍՏ 26804-2012 «Արգելապատի տեսակի մետաղական ճանապարհային ցանկապատներ. Տեխնիկական պայմաններ»,
  16. ԳՕՍՏ 30413-96 «Ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ծածկույթի հետ ավտոմոբիլի դողի կառչման գործակցի որոշման մեթոդ»,
  17. ԳՕՍՏ 32758-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր տեխնիկակամ միջոցներ. Տեխնիկական պահանջներ և կիրառման կանոններ»,
  18. ԳՕՍՏ 32759-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային կարճասյուներ. Տեխնիկական պահանջներ»,
  19. ԳՕՍՏ 32830-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Նյութեր ճանապարհային գծանշման համար. Տեխնիկական պահանջներ»,
  20. ԳՕՍՏ 32836-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտություններ. Ընդհանուր պահանջներ»,
  21. ԳՕՍՏ 32838-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հակակուրացնող էկրաններ. Տեխնիկական պահանջներ»,
  22. ԳՕՍՏ 32843-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ազդանշանային սյունիկներ. Տեխնիկական պահանջներ»,
  • ԳՕՍՏ 32846-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կահավորման սարրեր. Դասակարգում»,
  • ԳՕՍՏ 32865-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Փոփոխական տեղեկատվության ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ».
  • ԳՕՍՏ 32866-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային լուսաանդրադրձիչներ. Տեխնիկական պահանջներ»,
  1. ԳՕՍՏ 32871-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ջրթող ճանապարհային խողովակներ. Տեխնիկական պահանջներ»,
  2. ԳՕՍՏ 32944-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հետիոտնային անցումներ. Դասակարգում. Ընդհանուր պահանջներ»,
  3. ԳՕՍՏ 32945-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ»,
  4. ԳՕՍՏ 32948-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշանների հենասյուներ. Տեխնիկական պահանջներ»,
  5. ԳՕՍՏ 32953-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային գծանշում. Տեխնիկական պահանջներ»,
  6. ԳՕՍՏ 32955-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ջրահեռացման ճանապարհային վաքեր. Տեխնիկական պահանջներ»,
  • ԳՕՍՏ 32959-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Մոտեցման եզրաչափքեր»,
  1. ԳՕՍՏ 32960-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Նորմատիվային բեռնվածքներ, բեռնվածության հաշվարկային սխեմաներ»,
  2. ԳՕՍՏ 32964-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հավաքովի արհեստական անհարթություններ. Տեխնիկական պահանջներ. Հսկողության մեթոդներ»,
  3. ԳՕՍՏ 33025-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Աղմուկով գոտիներ. Տեխնիկական պայմաններ»,
  4. ԳՕՍՏ 33062-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման պահանջները»,
  • ԳՕՍՏ 32953-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Տեղանքի և բնահողի տեսակների դասակարգում»,
  1. ԳՕՍՏ 33100-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծման կանոններ»,
  2. ԳՕՍՏ 33127-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ցանկապատներ. Դասակարգում»,
  3. ԳՕՍՏ 33128-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ցանկապատներ. Տեխնիկական պահանջներ»,
  4. ԳՕՍՏ 33144-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային հայելիներ. Տեխնիկական պահանջներ»,
  • ԳՕՍՏ 33149-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Բարդ պայմաններում ավտոմոբիլային ճանապարհների նախագծման կանոններ»,
  1. ԳՕՍՏ 33151-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կահավորման սարրեր. Տեխնիկական պահանջներ.Կիրառման պայմաններ»,
  2. ԳՕՍՏ 33178-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կամուրջների դասակարգում»,
  3. ԳՕՍՏ 33180-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ամառային պահպանման մակարդակին վերաբերող պահանջներ»,
  4. ԳՕՍՏ 33181-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ձմեռային պահպանման մակարդակին վերաբերող պահանջներ»,
  • ԳՕՍՏ 33383-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Երկրաչափական տարրեր. Պարամետրերի որոշման մեթոդներ»,
  1. ԳՕՍՏ 33384-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Կամրջային կառույցների նախագծում. Ընդհանուր պահանջներ։»,
  2. ԳՕՍՏ 33385-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային լուսացույցներ. Տեխնիկական պահանջներ»,
  3. ԳՕՍՏ 33475-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Երկրաչափական տարրեր. Տեխնիկական պահանջներ».
  4. ԳՕՍՏ 3634-99 «Դիտահորերի և հեղեղատար հորերի անձրևընդունիչների մտոց. Տեխնիկական պայմաններ»,
  5. ԳՕՍՏ Ռ 50597-2017 «Ավտոմոբիլային ճանապարհներ և փողոցներ. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմաններում շահագործման վիճակի նկատմամբ թույլատրելի պահանջներ»,
  6. ԳՕՍՏ Ռ 50971-96 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսաանդրադրձիչներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Կիրառման կանոններ»,
  7. ԳՕՍՏ Ռ 51256-99 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային գծանշում. Տեսակներ և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ»,
  8. ԳՕՍՏ Ռ 52282-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսացույցներ. Տեսակներ և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ»,
  9. ԳՕՍՏ Ռ 52289-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ, Ընդհանուր տեխնիկական պահանջներճանապարհների գծանշման ճանապարհային լուսացույցների, ճանապարհային ցանկապատների և ուղղորդ սարքվածքների կիրառման կանոններ»,
  10. ԳՕՍՏ Ռ 52290-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ»,
  11. ԳՕՍՏ Ռ 52766-2007 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. ակահավորման տարրեր. Ընդհանուր պահանջներ:».

ը. 12-րդ կետի «ը» ենթակետում «տրոլեյբուսների և տրամվայների» բառերը փոխարինել «վերգետնյա էլեկտրատրանսպորտի» բառերով.

թ. 21-րդ կետում

  • «ե» ենթակետում «տարատեղումը» բառը փոխարինել «տարաբաշխումը» բառով,
  • երկրորդ պարբերությունում «տարատեղությունները» բառը փոխարինել «տարաբաշխումները» բառով.

ժ. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Սույն կետի պահանջները չեն կիրառվում սույն կարգի 24-րդ կետի 4-րդ պարբերության վրա։».

ժա. 24-րդ կետը 3-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհների առանձին տեղամասերում ճանապապարհային նշանների տեղադրումը իրականացվում է գծապատկերի հիման վրա՝ սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի սեփականատիրոջ թույլտվությամբ՝ համաձայնեցնելով  Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ։».

ժբ. 33-րդ կետի 5-րդ ենթակետում «հասարակական» բառը փոխարինել «երթուղային» բառով.

ժգ. 49-րդ կետում «նշված» բառից հետո լրացնել «ճանապարհային» բառը։

  1. 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    07.11.2022 - 25.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2831

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արա Սաղումյան

08.11.2022

Որոշման նախագծով առաջարկված 10-րդ կետի1-ին ենթակետում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ» բառակապակցությունից հետո ավելացնել «Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին» եվրոպական համաձայնագիր» բառակապակցությունը, որը ՀՀ համար ուժի մեջ է մտել 07.09.2006թվականին: Ի դեպ, նշված Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները: Առաջին հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը, որը բաղկացած է հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղղվածություն ունեցող A կարգի հիմնական ճանապարհների ցանցային համակարգից, ներառյալ` A կարգի միջանկյալ և B կարգի ճյուղավոր, շղթայական և կապող ճանապարհները, սահմանվում են նշված ճանապարհների համարները և թվերի նշանակությունը: Երկրորդ հավելվածով սահմանվում են միջազգային նշանակություն ունեցող առկա ճանապարհների վերանորոգման և նոր ճանապարհների կառուցման տեխնիկական պայմանները, ճանապարհային նշանների օգտագործման և ճանապարհների գծանշման կարգերը: Երրորդ հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհների նույնացման և նշման համար օգտագործվող նշանների ձևը:

Vahagn Sahakyan

08.11.2022

Առաջարկում եմ վերանսյել ը կետով նախատեսված փոփոխությունը, քանի որ մոտ ապագայում վերգետնյա ամբողջ տրանսպորտը կարող է դառնալ էլեկտրական, իսկ տրամվայն ու տրոլեյբուսը պետք է տարանջատել մնացածից։

Տեսնել ավելին