Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Թաթուլ Ստեփանյան 17.11.2022 19:47:54 | 1․ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ- Թվական տվյալները բացակայում են, ինչպես եք գնահատելու սույն նախաձեռնության արդյունքները, եթե նախնական տվյալներ չկան, ինչի հետ եք համեմատելու։ | Ընդունվել է։ | |
2 | Թաթուլ Ստեփանյան 17.11.2022 19:49:23 | Ծրագրի հիմնական նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել հանրապետությունում խեցգետինների արհեստական բուծման և ինտենսիվ աճեցման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման գործընթացին։ <<աջակցություն ցուցաբերելը>> նպատակ չի կարող լինել, վերախմբագրեք։ | Ընդունվել է։ | |
3 | Թաթուլ Ստեփանյան 17.11.2022 19:50:53 | ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ- վերնագրված բաժինը և բովանդակությունը չեն համապատասխանում միմիանց։ | Ընդունվել է։ | |
4 | Թաթուլ Ստեփանյան 17.11.2022 19:57:51 | ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ- 819,0 <<հավանաբար>> մլն դրամ ներդրման պարագայում, ինչ հավելյալ եկամուտներ ենք ստանում, ինչ համամասնությամբ, ու նաև 9 խեցգետնաբուծական համալիրներ ստեղծելով ինչպես ենք բարելավում մեր պարենային անվտանգության ցուցանիժները, եթե գրեթե ամբողջապես արտադրանքն արտահանվում է։ | Ընդունվել է։ | |
5 | Թաթուլ Ստեփանյան 17.11.2022 20:07:06 | 1․ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ Հավելված ՀՀ կառավարության 2017 թ. հոկտեմբերի 5 -ի նիստի N 42 ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2․ Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ 22 հունվարի 2015 թվականի N 2 ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սրանք ՀՀ կառավարության կողմից տարբեր տարիներին ընդունած իրավական փաստաթղթեր են, օգտվեք։ Կարող եք առաջնորդվել նաև այլ մեթոդական ցուցումներից, հրահանգներից, որոշումներից, կամ գոնե ակադեմիական գրականությունից։ | Չի ընդունվել, քանի որ արձանագրային որոշումները չեն գործում համաձայն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշման։ |