Հիշել նախագիծը

<ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդան Մկրտչյան 05.11.2022 23:11:59 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀԱՐԱԿԻՑ նախագծում նախատեսվում է նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 7-րդ կետով («արտաքին հետախուզության ծառայությունը»): ԱՌԱՋԱՐԿ՝ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նաև հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմա-տնտեսական ոլորտներում»: Առաջարկը բխում է. (1) «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՀ օրենքի նածագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությունից, (2) Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) օրենսդրական պրակտիկայից: Չի ընդունվել Նախագիծը բազմիցս ներկայացվել է Պաշտպանության նախարարության կարծիքին և համապատասխան առաջարկ չի ստացվել: Հետևաբար, առաջարկվող իրավակարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:
2 Գևորգ Մանուչարյան 10.11.2022 17:04:29 Օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասում ասվում է, որ արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝ արտաքին հետախուզական գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը, իսկ 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով։ Այստեղ առկա է հակասություն և առաջարկում եմ, որ 9-րդ հոդվածի 2-րդ մասը միացնել 9-րդ հոդվածի 1-ին մասին որպես՝ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է Վարչապետին, ինչպես նաև վերջինիս սահմանած կարգով նաև պետական այլ մարմիններին։ Հոդված 2-ում՝ Արտաքին հետախուզությունը և արտաքին հետախուզական գործունեությունը մասում առաջարկում եմ ավելացնել նաև 3-րդ մաս, այն է՝ Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների եւ քաղաքացիների գաղտնի պլանների, մտադրությունների, իրական եւ հնարավոր գործողությունների մասին տեղեկատվության հայթհայթման մասին։ Հոդված 3-ի 1-ին մասում գրված է՝ Արտաքին հետախուզական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա։ Սակայն առաջանում է հարց․ եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա ո՞ր նորմերն են կիրառվում։ Հոդված 5-ում Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքներին առաջարկում եմ ավելացնել նաև պետության անվտանգության ապահովման գործում իրավասու այլ մարմինների հետ համագործակցության սկզբունքը։ Հոդված 42-ում առաջարկում եմ ավելացնել Արտաքին հետախուզության աշխատակցի ՀՀ-ից դուրս գործունեության խափանման դեպքում վերջինիս հանդեպ Պետության պարտավորվածությունից, այն է՝ Արտաքին հետախուզության մարմնի աշխատակցի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հետախուզական գործունեության իրականացման հետ կապված, կալանքի, ձերբակալության, ազատազրկման դեպքում, պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան աջակցել նրան։ Ինչպես նաև նույն հոդվածում ավելացնել, որ Արտաքին հետախուզության մարմնի աշխատակիցը իրավախախտման համար կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։ Հոդված 42-ի 1-ին մասի 8-րդ կետում նշվում է այլ աշխատանքի անցնելը կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ ծառայողի ծառայության լիազորությունները դադարեցնելու հիմք, սակայն օրենքում հստակ չի արտացոլվում, որ Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցները իրավասու չեն համատեղությամբ զբաղվելու այլ վճարովի աշխատանքով, այդ թվում մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությամբ, եթե դա թելադրված չէ ծառայողական անհրաժեշտությամբ։ Չի ընդունվել 6-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ ներկայացված առաջարկի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տվյալ դեպքում հակասություն առկա չէ, քանի որ 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես արտաքին հետախուզական գործունեության նպատակ, խոսք է գնում ոչ թե, առհասարակ պետական մարմիններին, այլ արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև ՀՀ անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովման մասին, մինչդեռ, 9-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքն առհասարակ պետական այլ (ոչ արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև ՀՀ անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող) մարմիններին՝ վարչապետի սահմանած կարգով արտաքին հետախուզական տեղեկատվության տրամադրման մասին է: Չի ընդունվել 2-րդ հոդվածի վերաբերյալ ներկայացված առաջարկի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դրա 2-րդ մասի հասկացությունը իր մեջ ներառում է նաև առաջարկվող կարգավորումը: Չի ընդունվել 3-րդ հոդվածի վերաբերյալ ներկայացված առաջարկի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով տվյալ հարցը կարգավորված է: Չի ընդունվել 5-րդ հոդվածի վերաբերյալ ներկայացված առաջարկի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորման հետ կապված հարցերը կանոնակարգվում են նախագծի 10-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 16-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով: Չի ընդունվել 42-րդ հոդվածի վերաբերյալ ներկայացված (միջազգային իրավունքի նորմերին համապատասխան աջակցության հետ կապված) առաջարկի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով նախագծի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի նախադասությունը: Չի ընդունվել 42-րդ հոդվածի վերաբերյալ ներկայացված (ԱՀԾ աշխատակցի՝ այլ վճարովի աշխատանքով համատեղությամբ զբաղվելու հետ կապված) առաջարկի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բարձրացված հարցին առնչվող հարաբերությունները հստակ կանոնակարգված են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդունվել է Իրավախախտման համար ԱՀԾ աշխատակցի պատասխանատվությանը վերաբերող իրավակարգավորում նախատեսելու նպատակով նախագծում կատարվել է համապատասխան լրացում:
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 18.11.2022 15:06:44 1.Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) ձևավորման և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններիգործունեության նպատակահարմարության վերաբերյալ. Առաջարկ •Նախագծով ամրագրել, որ նոր Ծառայության ձևավորումից հետո ԱԱԾ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումը պետք է լուծարվի՝ գործառույթների ուղղվածության կրկնողությունը բացառելու և ոլորտի արդյունավետ և կենտրոնացված կառավարման համակարգ ներդնելու նպատակով, •նախագծի անցումային դրույթներում ամրագրել, որ Ծառայությունը սկսում է գործել Ծառայության ուսումնական կենտրոնում պատրաստում և վերապատրաստում անցած ապագա առաջին փուլն անցած ծառայողների՝ ուսումնառությունն ավարտելուց հետո: 2.Ծառայության կազմավորման իրավակարգավորումների վերաբերյալ. Առաջարկ •Նախագծի 19-րդ հոդվածում ամրագրել, որ Ծառայությունն իր գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետու է նաև խորհրդարանի առջև և փակ ռեժիմով ներկայացնում է կիսամյակային և տարեկան զեկույց, •քննարկել Ծառայության ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանի դրական եզրակացության ստացման հարցը՝ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Չի ընդունվել Նախագծի անցումային դրույթներում ԱՀԾ գործունեության սկիզբն ուսումնական կենտրոնում պատրաստում և վերապատրաստում անցած ապագա առաջին փուլն անցած ծառայողների՝ ուսումնառության ավարտով պայմանավորելու վերաբերյալ դրույթի ամրագրմանը, ապա նպատակահարմար է գտնվել ԱՀԾ գործունեության սկիզբը չպայմանավավորել վերջինիս աշխատակիցների պատրաստմամբ և վերապատրաստմամբ, այլ ԱՀԾ աշխատակիցների պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնել ԱՀԾ ստեղծումից հետո՝ հընթացս: Չի ընդունվել Նախագծի 19-րդ հոդվածում իր գործունեության արդյունքների վերաբերյալ ԱՀԾ խորհրդարանի առջև հաշվետու լինելու և փակ ռեժիմով կիսամյակային և տարեկան զեկույց ներկայացնելու վերաբերյալ դրույթների ամրագրումը նպատակահարմար չէ հաշվի առնելով ԱՀԾ գործունեության և դրա արդյունքում ձեռք բերված տեղեկատվության բնույթը: Չի ընդունվել ԱՀԾ ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանի դրական եզրակացության ստացման հարցը՝ սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո քննարկելու հարցը գտնվել է ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով ԱՀԾ գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև վերջինիս նախատեսվող բնույթը՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Ընդունվել է: ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման գործունեության դադարման կապակցությամբ նախագծի անցումային դրույթներում կատարվել է համապատասխան լրացում: