Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) տվյալների էլեկտրոնային պահոց՝ քաղաքացու էլեկտրոնային նույնականացման տվյալներ պարունակող մաս, որի բնութագիրը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս՝ տվյալների էլեկտրոնային պահոց:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևալ խմբագրությամբ.
«Սույն մասի դրույթները տարածվում են տվյալների էլեկտրոնային պահոց ունեցող նույնականացման քարտերի վրա:»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ՀՀ կառավարության որոշման ընդունումը նույնականացման քարտերը տրամադրվում են առանց տվյալների էլեկտրոնային պահոցի: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված նույնականացման քարտերը վավեր են, բացառությամբ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ»
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287 օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «2022 թվականի դեկտեմբերի 31» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31» բառերով, իսկ 2-րդ մասի «2023 թվականի ապրիլի 1» բառերը՝ «2024 թվականի ապրիլի 1» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3․1-ին մաս՝
«3․1․ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետում «նույնականացման քարտի» բառերից հետո լրացնել «կամ հանրային ծառայության համարանիշի» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

  • Քննարկվել է

    04.11.2022 - 19.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3735

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

04.11.2022

Ես Հայաստանի Հանրապետության Մարդ քաղաացի եմ ու դեմ եմ կենսաչափական անձնագրին ու դեմ եմ ընդհանրապես այդ համակարգի ներդրմանը Հայաստանի հանրապետությունում ու պահանջում եմ որպեսզի չեղարկվի այդ համակարգը Հայաստանի Հանրապետությունում Տեղացի հայերիս համար, ես չեմ ցանկանում հանձնել երրորդ անձի իմ անհատական տվյալները ու կենսաչափական տվյալները քանի որ դա հուսալի չէ և կոնկրետ հիմա մոսկվա քաղաքում մի քանի տասնյակ հազարավոր ռուբլիների արդյունքում հնարավոր է գնել մի ամբողջ պետության մարդկանց անհատական բոլոր տվյալները, ինչու եմ գրում որ դա վտանգավոր է և բացի այդ հատուկ բոլոր հնարավոր ծառայություններում աշխատող մարդկանց համար է վտանգավոր ուստի ես դեմ եմ նոր նմուշի անձնագրերի և կողմ հին սովորական թղթյա անձնագրերին...և պահանջում եմ որպեսզի կենսաչափական անձնագրերի գաղափարը ընդհանրապես չեղարկվի հայաստանի հանրապետությունում, իսկ աշխարհի շատ երկրներում օրինակ ԱՄՆ և այլ երկրներում այդ գաղափարը հանված է այսինքն նաղկին պահանջի փոխարեն որ վիզա ստանալու համար պարտավորրցնում էր կենսաչափական անձնագիր ունենալ այժմ հանված է դատավարության արդյունքում ինչ եք ուզում որ ԱՄՆ ի քաղաքացիների նման այստեղ էլ մեծ դատավարություն լինի կենսաչափական անձնագրերի ու այդի քարտերի նախագծի դեմ? Հասարակության մեծ մասը դեմ է այդի քարտերին ու կենսաչափական անձնագրերին, թե կարծում եք տեղյակ չի հասարակությունը սխալվում եք ու մենք միշտ պետք է դեմ արտահայտվենք կենսաչափությանը, չինաստանի նման էլէկտրոնային համակենտրոնացման ճամբարի ու ռեյտինգային համակարգին մենք դեմ ենք, ու հատ հատ այդ գլոբալիզացիայի ծրագրեր իրականացնողները ենթակա են պատասխանատվության, քանի որ դա հանցագործություն

Տեսնել ավելին