Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով ծառայողական քննություն իրականացնող անձին տրված է ծառայողական քննություն իրականացնելու ընթացքում փորձաքննություն նշանակելու լիազորություն, իսկ նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «բ.1)» կետի համաձայն՝ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը պարտավոր է ծառայողական քննություն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մազերի մարմնի արտաթորությունների նմուշներ։
Վերոգրյալի կապակցությամբ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվել է իրականացնել ծառայողական քննությունների ընթացքում նշանակված փորձաքննություններն քննությունների պատճառաբանությամբ, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու մասին որոշման առկայության դեպքում, ինչից հետևում է, որ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի հիման վրա փորձաքննությունը չի կարող իրականացվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փորձագետների կողմից:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում կատարել համապատասխան լրացում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու իրավասություն վերապահելով նաև ծառայողական քննություն իրականացնող անձին, իսկ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություն կատարելով լիազորել ծառայողական քննություն իրականացնող անձին՝ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և կայացնել փորձաքննություն նշանակելու մասին որոշում։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերը չեն բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծերով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել «կամ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին մասին» օրենքով» բառերը՝ դատաբժշկական փորձաքննությունն նշանակելու իրավասություն վերապահելով նաև ծառայողական քննություն իրականացնող անձին, իսկ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ «է) վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և կայացնել փորձաքննություն նշանակելու մասին որոշում․», ինչի արդյունքում ծառայողական քննություն իրականացնող անձը կլիազորվի կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և կայացնել փորձաքննություն նշանակելու մասին որոշում։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:

6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ծառայողական քննություն իրականացնող անձին լիազորել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից վերցնել արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ և վերապահել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու իրավասություն։

 

  • Քննարկվել է

    03.11.2022 - 18.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3736

Տպել