ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2022 թ. № --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ՝
«3.1 Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման հավելված N 1-ի համաձայն տարկետում ստացած քաղաքացիները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները:»
2) հավելվածի 10-րդ կետում «26» թիվը փոխարինել «27» թվով,
3) հավելվածի 14-րդ կետում «հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց» բառերը փոխարինել «, որոնց ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա հայտարարված զորակոչի ընթացքում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում, բայց որոնք դեռ չեն ստացել» բառերով,
4) հավելվածի 16-րդ կետը «տեղեկանքի հիման վրա,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու որոշման մեջ նշված տարկետման ժամկետը չի համապատասխանում քաղաքացու փաստացի ուսումնառության ժամկետի հետ,» բառերով,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կարգավորումը տարածվում է սույն կարգով տարկետում ստացած քաղաքացների վրա, որի մասին համապատասխան նշագրումը քաղաքացու կցագրման վկայականում կատարվում է համապատասխան զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ծառայության կողմից:»: