ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2022 թվականի N ___ - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին պարբերության «զ» կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
1. ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N250-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը հաստատելու մասին»,
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հաստատել`
1) նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 3 հավելվածի:»:
3) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, առաջարկել Երևանի քաղաքապետին Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, երկամսյա ժամկետում, սահմանել Որոշմամբ նախատեսված միջոցառումների պատասխանատու, կազմակերպել աշխատանքների մեկնարկը և 30-օրյա պարբերականությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնել հաշվետվություն աշխատանքների ընթացքի մասին:» :
4) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) համակարգել նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցով նախատեսված ծառայությունների և աշխատանքների մեկնարկի (ձեռքբերման) և կատարման ընթացքը.
2) Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, պարբերաբար ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:»:
5) Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Որոշման N 1 հավելվածի ցանկում ընգրկված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտները նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման արդյունքում գրանցման ենթակա գույք առաջանալու դեպքում դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են օբյեկտների նկատմամբ իրավունքի պետական գրանցում ունեցող սուբյեկտների կողմից:» :
6) Որոշումը լրացնել նոր՝ 5-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. «5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»: