Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է պետական ծառայողների պարգևատրման կարգի հստակեցման՝ իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրների լուծման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված պարգևատրման կարգը ՀՀ կառավարության 2017թ. սեպտեմբերի 22-ի N 1145-Ա որոշմամբ հավանության արժանացած և ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածով՝ պետական ծառայողների պարգևատրման կարգի խմբագրված դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:
1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները
Որոշմամբ սահմանված է կատարողականի հիման վրա աշխատողների պարգևատրման կարգը, և տարանջատված չեն պետական ծառայողների և պետական ծառայող չհանդիսացող աշխատողների պարգևատրման, դրա չափի որոշման առանձնահատկությունները: Գործող կարգավորումներով միայն Որոշման 1.2-րդ կետում է սահմանված, որ Որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայող հանդիսացող աշխատողներին տրվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց կարող են տրվել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Բացի այդ, Որոշմամբ բոլոր աշխատողների համար սահմանված են կառավարչական հմտությունների գնահատման չափորոշիչներ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և կառավարման գործառույթներ ունենալու հանգամանքից:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է վերանայել աշխատողների կառավարչական հմտությունների չափանիշները, դրանք տարանջատելով ըստ ղեկավարման, կառավարչական պատասխանատվության և անձնային հմտությունների. մասնավորապես ղեկավարների համար առաջարկվում է սահմանել անձնային և կառավարչական հմտությունների չափանիշներ, իսկ ոչ ղեկավարների համար՝ միայն անձնային հմտությունների չափանիշներ: Վերջինիս համար հիմք է ընդունվել Աշխատանքի միջազգային կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները՝ պարգևատրման համակարգի բարեփոխման վերաբերյալ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջականացնել Որոշմամբ հաստատված կարգի պարգևատրմանը վերաբերող դրույթները:
2. Կարգավորման առարկան
Նախագծով նախատեսվում է հստակեցնել Որոշմամբ սահմանված պարգևատրման կարգը և վերանայել աշխատողների կառավարչական հմտությունների չափանիշները՝ դրանք տարանջատելով ըստ ղեկավարման, կառավարչական պատասխանատվության և անձնային հմտությունների:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշմամբ սահմանված պարգևատրման կարգի հստակեցում և իրավակիրառական պրակտիկայում առաջ եկած խնդիրների լուծում:
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
23.10.2017 - 07.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
23.10.2017 11:22
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 9237
Տպել