Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հովհաննես Հովհաննիսյան 27.10.2022 12:12:43 | Առաջարկում եմ հետևյալ բովանդակությունը՝ ՆԱԽԱԳԻԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում, սակայն երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու որոշում կամ արդարացման դատավճիռ կայացրած մարմնի կողմից նյութերը համապատասխան վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող մարմնին հանձնելու պահից մեկ ամսվա ընթացքում:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան |