Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ110-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածից հանել <<մասնակցությամբ>> բառը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի.

  1. 3-րդ և 4-րդ կետերը <<փաստաթղթի>> բառից հետո լրացնել <<գործողության>> բառով,
  2. 6-11-րդ, 17-րդ, 21 և 24-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<6) հիմնադրութային փաստաթուղթ` շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փաստաթղթի (ռազմավարություն, հայեցակարգ, բնական ռեսուրսների օգտագործման սխեմա, ծրագիր, պլան, հատակագիծ, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների այլ փաստաթուղթ) նախագիծ կամ  այդ փաստաթղթի  ցանկացած փոփոխություն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով.

       7) նախատեսվող գործունեություն՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող և Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ մասերում թվարկված գործունեության տեսակների ուսումնասիրություն կամ արտադրություն կամ կառուցում կամ շահագործում կամ վերակառուցում կամ ընդլայնում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ լուծարում կամ փակում կամ քանդում կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծային փոփոխություն.

       8) նախագծային փաստաթուղթ՝ նախատեսվող գործունեության իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նախագծային և/կամ ծրագրային փաստաթուղթ, և կատարվող ցանկացած փոփոխություն, որում նկարագրվում և ներկայացվում են նախատեսվող գործունեության տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները` սկզբից մինչև ավարտը.

        9) ռազմավարական էկոլոգիական գնահատում (այսուհետ՝ ՌԷԳ)՝ հիմնադրութային փաստաթղթի իրականացման հետևանքով շրջակա միջավայրի, այդ թվում ՝ մարդու առողջության վրա ազդեցությունների որոշման և գնահատման գործընթաց, որը ներառում է ՌԷԳ հաշվետվության շրջանակի որոշումը, ՌԷԳ հաշվետվության նախապատրաստումը, հանրության մասնակցության և խորհրդակցությունների անցկացման ապահովումը, հիմնադրութային փաստաթղթում  ՌԷԳ հաշվետվության դրույթների, հանրային մասնակցության և խորհրդակցությունների  արդյունքների հաշվի առնումը.

       10) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում /այսուհետ՝ ՇՄԱԳ/` ձեռնարկողի կողմից սույն Օրենքի 14-րդ հոդվածում նախատեսված գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթաց, որը ներառում է ՇՄԱԳ ընդգրկման ոլորտի որոշում, ՇՄԱԳ հաշվետվության նախապատրաստում, հանրության մասնակցություն և պետական այլ մարմինների հետ խորհրդակցությունների անցկացում.    

       11) փորձաքննություն` հիմնադրութային փաստաթղթի, ՌԷԳ հայտի և հաշվետվության կամ նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հայտի և հաշվետվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում դրանց թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթաց.

       17) ձեռնարկող՝ փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթուղթ մշակող, հաստատող, ընդունող, ՌԷԳ իրականացման համար պատասխանատու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, և (կամ) գործունեություն իրականացնող կամ պատվիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

       21) շահագրգիռ հանրություն` նախատեսվող գործունեության և հիմնադրութային փաստաթղթի իրականացման ազդեցությունը կամ հավանական ազդեցությունը կրող, կամ դրանց վերաբերյալ ընդունվող որոշումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ֆիզիկական և իրավաբանական անձ.

       24) տեխնիկական առաջադրանք` գնահատման պահանջներն ամփոփող, ինչպես նաև հաշվետվության բովանդակությունն ու գործընթացի մասնակիցների շրջանակները սահմանող փաստաթուղթ.>>,

  1. 19-րդ կետը <<անձ,>> բառից հետո լրացնել <<
  • Քննարկվել է

    20.10.2017 - 09.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10832

Տպել