Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

  • Քննարկվել է

    25.10.2022 - 09.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4103

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Ստեփանյան

04.11.2022

Առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները . 37-րդ կետում խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի կազմի հաստատումից հետո յոթնօրյա ժամկետում փոխել յոթ աշխատանքային օրով 39-րդ կետի 4-րդ ենթակետի երկու աշխատանքային օրը փոխարինել երեք աշխատանքային օրով 68-րդ կետում ավելացնել 8-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. Յուրաքանչյուր կիսամյակ մանկավարժական խորհրդին է ներկայացնում իր ղեկավարած դասարանի ուսումնադաստիարակչական գործընթացի վերաբերյալ հաշվետվություն 74-րդ կետում՝ 3 օրը փոխարինել 3 աշխատանքային օրով 80-րդ կետը շարադրել ՝ Առարկայական մեթոդական միավորումները ստեղծվում են ըստ ուսումնական բնագավառների 85-րդ կետը շարադրել՝ դասարանների ծնողական խորհուրդները (կազմված՝ նախագահից և երկուսից չորս անդամից) ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից՝ մեկ ուսումնական տարվա համար:Դասարանի ծնողների ընդհանուր ժողովը վարում է տվյալ դասարանի դասղեկը,ով քվեարկելու իրավունք չունի; 90-րդ կետը շարադրել՝ դասարանական ծնողական խորհուրդների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցական ծնողական խորհրդի նիստերին` տնօրենը: 95-րդ կետը շարադրել՝ Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները,որը ստորագրվում է ծնողական խորհրդի նախագահի կողմից: Ծնողական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր` 1) տնօրենի նախաձեռնությամբ. 2) ծնողական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ. 3) ծնողական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Համադպրոցական և դասարանական ծնողական ժողովների նիստերի արձանագրությունները և ընդունված որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում եմ դպրոցի կայքում:

Արամ Սողոմոնյան

02.11.2022

Անհրաժեշտ է նաև հստակ ամրագրել, որ հանակարգողն ու տնօրենը ևս չպետք է բարեկամական կապի մեջ լինեն։ Թերևս նոր կարգի ընդունումով փոխատեղումներ կփորձեն անել։

Արամ Սողոմոնյան

31.10.2022

Նախագծի 53 և 54 կետերը արդյո՞ք համակարգողին չեն դնում տնօրենի ենթակայության տակ: Այսպիսով խախտվում է նրանց՝ իրարից անկախ, սակայն 1 նպատակի համար աշխատելու սկզբունքը: Հակասություն կա նաև 50.4 կետի հետ:

Տեսնել ավելին