«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ ՀՀ կառավարության 2022թ․ օգոստոսի 4-ի թիվ 1221-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ․ հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ)։ Պայմանավորված այն հանգամանքով, որ Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները դուրս են Ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չի ներառվել նշված ՀՀ կառավարության որոշման մեջ: Մինչդեռ, գտնում ենք, որ անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի այսուհետ՝ ՁՊՎ շինությանն առչվող առանձնահատկությունները՝ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ուստի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմ։
ՁՊՎ-ի շինության առանձնահատկությունների վերաբերյալ առանձին իրավական ակտի բացակայության պարագայում անհնար է դառնում իրավասու վերադաս մարմինների կողմից ՁՊՎ–ների կառուցման և հիմնական վերանորոգման ընթացքում հսկողություն սահմանել շինարարական այնպիսի առանձնահատկությունների վրա, որոնց բացակայության դեպքում խախտվում են պահվող անձանց իրավունքները։
Հարկ է նաև նշել, որ ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կողմից մշտական ստուգայցեր են կատարվում ՁՊՎ-ներ և բոլոր ստուգայցերի արդյունքում արձանագրվում են մարդու իրավունքների այնպիսի խախտումներ, որոնք ուղղակի կապված են շինարարական առանձնահատկությունների հետ։ Վերջիններիս կողմից հատկապես նշվում են, որ ՁՊՎ-ներում առկա չեն աստիճանների թեքահարթակներ, զուգարաններն առանձնացված չեն լոգարաններից, խցերի պատուհանները փոքր են, ինչի պատճառով խոչընդոտվում է բնական լուսաթափանցելիությունը և օդափոխությունը, բուժզննության սենյակները համատեղված են այլ նշանակության սենյակների հետ, տեսակցության սենյակը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին՝ չի ապահովվում պահվող անձի և տեսակցողի ֆիզիկական շփումը, զբոսաբակերը չունեն ծածկեր, որոնք կպաշտպանեն արևի ուղիղ ճառագայթներից ու տեղումներից, խցերում արհեստական լուսավորությունը գիշերային ժամերին թուլացնելու հնարավորությու չունի՝ պահվող անձանց քունը չխանգարվելու համար, հանձնուքների ընդունման համար սենյակներ առանձնացված չեն, հիվանդներին, հղի և իրենց մոտ անչափահաս երեխա ունեցող կանանց պահելու համար առանձնացված խցերն ապահովված չեն տաք ջրով և այլ թերություններ։
ՁՊՎ-ների շինության և կահավորման առանձնահատկությունների հետ կապված վերը նշված թերություններն ու խախտումները հնարավոր կլինի վերացնել Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքում համապատասխան լրացում կատարելուց հետո ՁՊՎ-ների շինության առանձնահատկություններն ՀՀ կառավարության առանձին որոշմամբ սահմանելով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ի շինության և կահավորման առանձնահատկությունները:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը Նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ների շինության կառուցման, գործող ՁՊՎ-ներում հիմնական վերանորոգման, կահավորման առանձնահատկությունները։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
25.10.2022 - 09.11.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3689
Տպել