ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի № 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 526-Ն որոշման հավելված N 1-ի 3-րդ կետը»՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից կառավարվող վարկային միջոցները տեղաբաշխելու և էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2) Հիմնադրամի կողմից` էներգետիկ ծառայությունների մատուցմամբ, որի դիմաց շահառուն տարաժամկետ վճարումներով վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը,
2) հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը «արտադրական տարածքների ջեռուցում» բառերից հետո լրացնել «էներգախնայող սարքավորումների ձեռք բերում» բառերով,
3) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1) ֆինանսավորում` ֆինանսական շուկայի միջոցով. հիմնադրամը նպատակային փոխառություններ է հատկացնում ֆինանսական կառույցներին (բանկերին և վարկային կազմակերպություններին)` վարկային ծրագրեր (ֆինանսավորում վարկի, լիզինգի կամ ֆակտորինգի միջոցով) իրականացնելու նպատակով: Գումարները հատկացվում են ՀՀ դրամով կամ արտարժույթով, մինչև 10 տարի ժամկետով։ Ընդ որում, ֆինանսավորման ժամկետը չի կարող գերազանցել այն ծրագրի ժամկետը, որը ֆինանսավորվում է ֆինանսական կառույցի կողմից։ Անհրաժեշտության դեպքում մասնակից ֆինանսական կառույցների հետ կնքված պայմանագրերում կատարվում է փոփոխություն` հնարավորություն տալով վարկեր տրամադրել սույն ծրագրին համապատասխան նոր ուղղություններով»,
4) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2) ֆինանսավորում` հիմնադրամի կողմից էներգետիկ ծառայությունների մատուցման միջոցով. հիմնադրամն իրականացնում է էներգախնայող միջոցառումներ, ինչպես նաև` դրանց համար անհրաժեշտ հարակից ծառայություններ (ծրագրի նախնական հետազոտություն, էներգետիկ ուսումնասիրություններ, գնումների մրցույթային գործընթացի կազմակերպում, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, ծրագրի ընթացքի հսկողություն)։ Մատուցված էներգետիկ ծառայությունների դիմաց շահառուն տարաժամկետ վճարմամբ վերադարձնում է ամբողջ ծառայությունների արժեքը: Հիմնադրամի կողմից շահառուին մատուցված հարակից ծառայությունների արժեքը չի կարող գերազանցել կատարվող էներգախնայողության ներդրումների 30 տոկոսը։ Տարաժամկետ վճարման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 10 տարի»։
- Սույն որոշումը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
21.10.2022 - 07.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2845
Տպել