Լրամշակման փուլում է
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ №1933-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
№1933-Ն որոշումն կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Նպատակն է ընդունել նոր իրավական ակտ, որը չի հանդիսանա տեխնիկական կանոնակարգ, և կապահովի ոլորտի կարգավորման շարունակականությունն ու անընդհատությունը:
1․1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայում էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններին ներկայացվող պահանջները կարգավորում են ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի №1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով:
«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ:
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի
28-ի թիվ 526 որոշում)։
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի №1933-Ն որոշումը ուժը կորցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով ամրագրված տեխնիկական կանոնակարգերի բովանդակության և կառուցվածքին չհամապատասխանելու հակասությամբ: Քանի որ նշյալ որոշումով սահմանվում են անվտանգության կանոններ, տեխնիկական պահանջներ, այլ ոչ թե արտադրանքի անվտանգությանը վերաբերող պահանջներ, ուստի դրանք չեն կարող հանդիսանալ տեխնիկական կանոնակարգ և չեն կարող ներառվել ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի №526 որոշմամբ սահմանված արտադրանքի միասնական ցանկում։
ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 22-ի №634-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի ուժի մեջ մտնելուց հետո, և մինչև սահմանված ժամկետը նոր իրավական ակտ չընդունվելու դեպքում ոլորտը կմնա առանց կարգավորման:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Խնդիրը կարգավորելու նպատակով մշակվել է «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի №1933-Ն որոշումն կորցրած ճանաչելու և 2021 թվականի ապրիլի 22-ի №634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2.Կարգավորման առարկան
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոնները, համապատասխանացնելով դրանք նաև ԵԱՏՄ կարգավորումներին:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Կապահովվի ոլորտի կարգավորումների շարունակականությունն ու անընդհատությունը, ինչպես նաև համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։
Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի №1902-Ա որոշման հավելվածի 1-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն բաժնի №33 կետից։
-
Քննարկվել է
21.10.2022 - 07.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2799
Տպել