Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
10 - Կողմ
-
12 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արուս Ավագյան 26.10.2022 16:04:46 | Առաջարնությունս այն է,որ պարտադիր ատեստավորման ժամանակ ծրագիրը լինի այնպիսին,որ ուսուցիչը լիովին պատրաստ լինի կամավոր ատեստավորմանը։ | Ձեր կողմից նշված ատեստավորումը նախատեսվում է այն դեպքում, երբ ուսւոցիչը կամավոր ատեստավորում անցնելիս չի հախթահարել անցողիկ շեմը, ինչպես նաև հաստատությունում կսարիքի գնահատման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել առարկայական իմացության բացը լրացնելուն | Ընդունվել է ի գիտություն |
2 | Նաիրա Նիկողոսյան 27.10.2022 20:32:30 | ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Առաջարկվող նախագծով կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև է. այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2023 թ. սեպտեմբերի 1-ից: Ա՜յ, քեզ բան, ուսուցիչը դպրոց է ընդունվել սահմանված կարգով՝ բարձրագույն կրթությամբ․․․ Այդպես չէ՞, Բուհ-ը մարդուն տվել է դիպլոմ առարկայական գիտելիքի հետ կապված։ Սա ինչպե՞ս է դրվում կասկածի տակ․․․ Թող չտար։ Ինչպե՞ս կարող է կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև լինել․․․Պետությունը գումար է ծախսել այդ մարդու վրա բուհ-ում, պարզվում է առարկայական գիտելիքը կասկածի տա՞կ է․․․Դեռ ավելին հատնաբերված կարիքն էլ՝ այս նախագծով՝ առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բո՞ւհը․․․ | Ձեր դիտողությունը ընդունվել է ի գիտություն: Այնուամենայնիվ չի բացառվում վերոգրյալ ուսւոցչի մուտքը հաստատություն: Բուհական կրթության բովանդակային մասը ևս բարեփոխումների փուլում է և տևական ժամանակ հնարավոր է առարկայական իմացության պակաս ունեցող ուսուցչի մուտքը հաստատություն: Պետությունը ստանձնել է պարտավորություն այդ բացը լրացնելու վերապատրաստունբերի միջոցով, հակառակ դեպքում, հաստատություններում ուսւոցչի պակասը լրացնելու խնդիրը երկար ժամանակ կարող է չլուծվել: | |
3 | Նաիրա Նիկողոսյան 30.10.2022 16:26:33 | Պարտադիր ատեստավորմանը հաջորդում է կամավորը, որի ընթացքում ուսուցիչը ուսումնասիրում է և՛ իրավական փաստաթղթեր, և․ մասնակգիտական, և․․․և․․․, բայց կամավորի դեպքում՝ միան առարակայակա՞ն գիտելիքներ, ո՞րն է այս չարչարանքի իմաստը․․․ Լավ կլինի եղած փորձն նայել՝ հեղինակային կրթական ծրագրի փորձը․ և՛ պարտադիր ատեստավորման, և՛ կամավոր․․․ Սա էլ մեկ օրինակ կամավոր ատեստավորման․․․Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման փաթեթների հանրային ներկայացումը լուսաբանում է Ավագ դպրոցի սովորող Իլոնա Սահակյանը։ Նյութը՝ https://vardankarapetyan.wordpress.com/2022/10/21/%d5%b0%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%bd%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4-2/ | Դրանք իրար հաջորդող գործընթացներ չեն, այլ մեկը մյուսին փոխլրացնում են: | |
4 | Yefima Gevorgyan 31.10.2022 09:45:53 | Բարև Ձեզ: Երկու տարի է մասնակցում եմ ֆիզիկայից կամավոր ատեստավորման: Իսկզբանե ողջունել եմ այս գործընթացը, սակայն գիտեի, որ այն շատ «հում» է լին ելու դեռ: Անցյալ տարի ֆիզիկայի թեստը բավական լուրջ էր կազմած, այս տարի շաաատ հեշտացված: Երկու տարբերակին էլ կողմ չեմ, չնայած, որ նախորդ տարվա թեստն ինձ ստիպեց առավել լրջագույնս վերանայել գիտելիքներս: Առաջարկում եմ այս երկու թեստերի ոսկե միջինը գտնել, ոչ այնքան բարդ, որ հիմնական դպրոցի ուսուցիչներին հարվածի, ոչ էլ այնքան հեշտ, որ ինձ պես մտածողներին աշխատելու տեղ չթողնի: Ես առավել գոհ եմ ին անցյալ տարվա 75% արդյունքից, քան այս տարվա 90% -ից: Խնդրում եմ այս աստիճան հեշտացված մի արեք, որ արդար լինի նաև այլ առարկաների մասնագետների հանդեպ, ովքեր բավական բարդ աշխատանքի վրա են աշխատել այս տարի և չեն հասել աշխատավարձի 50% հավելավճար: | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Նաիրա Սարգսյան 04.11.2022 19:38:41 | Իմ առաջարկը հետևյալն է. Ես կարծում եմ ճիշտ կլիներ հանվեր կամավոր ատեստավորումը, փոխարենը բոլոր ուսուցիչները անցնեին պարտադիր ատեստավորումը` նոր, կատարելագործված ծրագրով, կատարելագործեին իրենց գիտելիքները, դասավանդման հմտությունները, իսկ ատեստավորման ավարտին հանձնեին քննություններ, ներկայացնեին նախագիծ և ըստ արդյունքների էլ որոշվեր աշխատավարձի բարձացման չափը։ Այս մոտեցումը ավելի ճիշտ կլիներ։ | Դա ապաագյի ծրագիր է, որին պետք է հասնել քայլ առ քայլ: Ընդունվել է ի գիտություն: | |
6 | Մարգարիտ Սարգսյան 05.11.2022 23:15:59 | Բարև ձեզ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դասավանդողներն ընթերցում են ներկայացված նախագիծը, հարցեր տալիս, լուծումներ առաջարկում։ Նյութերը կարող եք տեսնել հետևյալ փաթեթում, որը մինչև նշված ժամկետը կհամալրվի նոր գրառումներով։ Փաթեթը՝ https://laboratorymskh.wordpress.com/.../%d5%b6%d5%a1%d5.../ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Հերմինե Աբրահամյան 06.11.2022 10:11:38 | Մեր երկրում լրջագույն գործունեություն է ծավալում «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամը, որի ուսուցիչ֊ առաջնորդները անցնում են երկամյա առաջնորդության ինտենսիվ ու գերհագեցած կուրս՝ կիրառելով կրթության նորարական փորձը Հայստանում։ Աշխատանքի ընթացքում մոդուլային ուսուցմամբ հսկայական գիտելիք ու պրակտիկա է ապահովվում, սակայն որևէ մոդուլից ուսուցիչը որևէ հավաստագիր չի ստանում։ Առաջարկում եմ Դասավանդի՛ր Հայաստանի շրջանավարտ դեսպանների համար մասնավոր հնարավորություններ ստեղծել։ | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Արփինե Հոբոսյան 06.11.2022 13:24:32 | Առաջարկում եմ վերանայել ուսուցչի մասնագիտական կարիքի դեպքում մասնագիտական բուհի կողմից վերապատրաստումը իրականացնելու դրույթը,կամ գոնե հստակեցնել որ բուհն է դա իրականացնելու,քանի որ կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցությունը և արդյունքը հստակ ցույց է տալիս , որ օրինակ մասնագիտական բուհի կողմից տրված դիպլոմը իրականում չի համապատասխանում տվյալ մասնագետի ունեցած գոնե նվազագույն գիտելիքներին,իսկ եթե բուհին դա չի հաջողվել ապահովել երկարաժամկետ չորս տարիների ընթացքում արդյո՞ք կհաջողվի կարճաժամկետում։ Առաջարկում եմ հստակ խումբ կազմել արդեն իսկ կամավոր ատեստավորումը գերազանց հաղթահարած ուսուցիչներից,ովքեր կունենան նաև տարակարգ և այդ խումբը զբաղվի ուսուցիչների մասնագիտական կատարելագործմամբ։ | Ուսուցչի առարկայական իմացության կարիքի հիման վրա իրականցվող վերապատրաստումը նպատակահարմար է, որ իրականացնի որակավորում շնորհող բուհը, քանի որ վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները չունեն այդ կարողությունները: ԿԶՆԱԿ հիմնադրամը առաջիկայում ունենալու է առաջավոր փորձ ունեցող ուսուցիչներին որպես մենթորներ կրթական գործընթացում ներգրավելու ծրագիր: |