ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2022 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձեվերը հաստատելու մասին» N 867-Ն որոշման (այսուհետ` Որոշում) ամբողջ տեքստում «867» թվից հետո լրացնել «-Ն» տառը:
- Որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) նախաբանը շարարդել հետևյալ խմբագրությամբ.
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին, 12-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածներին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 1-ին կետում լրացնել 12-16-րդ ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«12) Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, գյուղական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների գործունեություն համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 12 հավելվածի:
13) Հիվանդանոցային պայմաններում (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: ընդհանուր թերապեվտիկ բաժանմունքների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներ ու պայմանները` համաձայն N 13 հավելվածի:
14) Կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստեղծված բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական եվ մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 14 հավելվածի:
15) Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների կառուցվածքին, շահագործմանը և տարածքներին ներկայացվող պահանջներն ու պայմանները` համաձայն N 15 հավելվածի:
16) Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` համաձայն N 16 հավելվածի:»:
3) N 5 հավելվածի`
ա. 17.1.-ին և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների» բառերը փսխարնել «սույն Որոշման» բառերով:
բ. Ձև N 2-ը, Ձև N 8-ը, Ձև N 9-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
4) Լրացնել N 12, N 13, N 14, N 15, N 16 հավելվածներ` համաձայն N 2 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն որոշումը:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
14.10.2022 - 29.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3079
Տպել