Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ



Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված է ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկի հաշվարկման դրույքաչափերը, համաձայն որոնց՝ քսայուղերի ԱՏԳ ԱԱ 271019710-ից մինչեւ 271019980 ապրանքախմբերի համար ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ: Այդ ապրանքախմբերի մեջ է ներառվում նաեւ ԱՏԳ ԱԱ 271019710 0 քսայուղերը, այլ յուղերը վերամշակման հատուկ գործընթացների համար, ինչը տեղական քսայուղերի արտադրության համար հանդիսանում է հումք: Ստացվում է, որ տեղական արտադրության քսայուղերը պետք է հարկվեն երկու անգամ՝ մեկը հումքի ներմուծման, մյուսը՝ պատրաստի արտադրանքի վաճառքի փուլում:

Բացի այդ՝ 1 կգ քսայուղի համար 400 դրամ նվազագույն ակցիզային հարկի սահմանումը պայմանավորված է ներմուծվող քսայուղերի գնի  եւ դրա հստակության որոշման դժվարություններով: Սակայն տեղական արտադրության դեպքում քսայուղի մեկ կիլոգրամի գինը կարող է կազմել մինչեւ 500 դրամ, որի դեպքում 400 դրամ ակցիզային հարկը կկազմի գնի շուրջ 80 տոկոսը:

Նախագծով առաջարկվում է քսայուղերի արտադրության համար անհրաժեշտ վերը նշված հումքի տեսակն ազատել ակցիզային հարկից, իսկ 1 կգ քսայուղի ակցիզային հարկի նվազագույն չափը սահմանել 300 դրամ՝ նպաստելու տեղական արտադրության քսայուղերի մրցունակության բարձրացմանը: 
  

  • Քննարկվել է

    19.10.2017 - 03.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ Ազգային ժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11851

Տպել