ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
«Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում ծավալված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, ինչի համար դեռևս 2000 թվականին մշակված նորմերի դրույթներն այլևս արդիական չէ, չի բխում միջազգային, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում գործող ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել 2000 թվականին:
«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում ուժի մեջ է մտել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄՏԿ 014/2011):
ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի համաձայն շինարարական նորմերը պետք է պարունակեն դրույթներ, որոնք մանրամասնում են շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր կիրառման և կատարման պահանջները:
Համակարգի նորմատիվ փաստաթղթերը հանդիսանում են շինարարական օբյեկտների նախագծման (ներառյալ հետազոտումը), շինարարության, շահագործման և քանդման, շինարարական արտադրատեսակների և նյութերի արտադրության ժամանակ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակով միջոլորտային կարգավորման միջոցներից մեկը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, 2011 թվականի մարտի 9-ին Եվրամիության խորհրդի կողմից ընդունված N305/2011/EEC կանոնակարգի պահանջները, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրերը (13 մարտի 1992թ. և 9 սեպտեմբերի 1994թ.), ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը, ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի դրույթները, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերներն՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը:
Որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 15-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/28 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Ճանապարհ» և «Արցախճան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համատեղ ձեռնարկությանը պատվիրվել են «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Ճանապարհ» և «Արցախճան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
-
Քննարկվել է
13.10.2022 - 28.10.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 5595
Տպել