Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

        «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45.8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեսչական մարմինը ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով:

      «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի  համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

   Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին թույլատրվեց արտադրական կանեփի գործունեությունը, որը կարող է իրականացվել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:  Օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման 1.1. հավելվածով սահմանվել են արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման, ինչպես նաև արտադրական կանեփի օրինական շրջանառության հատուկ կանոնները, այդ թվում՝  արտադրական կանեփի մշակության և վերամշակման համար նախատեսված տարածքների՝ ջերմատան, սածիլանոցի, տնկարանի, պահեստի և այլ վերաբերելի տարածքներին ներկայացվող անվտանգության պահանջները, որոնց պահպանման նկատմամբ հարկավոր է իրականացնել վերահսկողություն:

 Օրենքի 45.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության կարգավորման նպատակով սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը, իսկ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1071-Ա որոշման 4-րդ կետով  լիազոր մարմին ճանաչվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին):

   Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու Տեսչական մարմնի կողմից արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ստուգումների ստուգաթերթը՝  Տեսչական մարմնին հնարավորություն ընձեռելով իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողություն:  

 2.Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի ստուգումների ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի պատշաճ վերահսկողություն իրականացնել արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ:

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համատեղ:

 4.Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

 5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

 6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

         Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:

  • Քննարկվել է

    13.10.2022 - 29.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3007

Տպել