«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի №176-ն և 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) հստակեցմամբ, կատարելագործմամբ և բաժանորդների համար ավելի ընկալելի դարձնելու, ինչպես նաև բնական գազի մատակարարման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման, վերակնքման, փոփոխման գործընթացը առավել դյուրին դարձնելու ինչպես նաև պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2005-ից 2021 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի առաջարկությունների արդյունքում Կանոնները բազմիցս փոփոխությունների են ենթարկվել, ուստի պարզեցնելու և ավելի ընկալելի դարձնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերախմբագրել Կանոնները՝ համապատասխանաբար մշակելով նաև պայմանագրի նոր օրինակելի ձև:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ հարաբերությունների պարզեցում և հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ:
5. Ակնկալվող արդյունքը
Կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում.
ա. կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերը բոլոր դեպքերում ձեռք կբերվեն և կփոխարինվեն մատակարարի հաշվին,
բ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել է նաև առևտրային հաշվառքի փոխարինման դեպքում բաժանորդների գազամատակարարման դադարեցման տևողություն՝ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 2 ժամ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 6 ժամ,
գ. գործող ԳՄՕԿ-ով նախատեսված էին կետեր, որտեղ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բնական գազի թերի հաշվառման գնահատումը կատարում էր մատակարարը, մինչդեռ նոր ԳՄՕԿ-ով այն կվերապահվի չափագիտական մարմնին,
դ. հստակեցվել են, թե որ դեպքերում գազամատակարարումը պարտադիր պետք է դադարեցվի և որ դեպքերում գազամատակարարումը կարող է դադարեցվել։ Ինչպես նաև հստակեցվել են գազամատակարարման դադարեցման և վերականգնման պայմանները,
ե. բնական գազի անվտանգության բարձրացման նպատակով ամրագրվել են գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման մատակարարի և բաժանորդի պարտականությունները և աշխատանքի ծավալները,
զ. հստակեցվել են գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձի և մատակարարի պարտականությունները՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը,
է. հստակ սահմանվել են պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, որոնք նախկինում բացակայում էին,
ը. պայմանագրի թղթային տարբերակով վերակնքման աշխատանքներից խուսափելու նպատակով ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը,
թ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել են մատակարարի, գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձանց և բաժանորդների կողմից ԳՄՕԿ-ով սահմանված պայմանների խախտման դեպքերում նախատեսված տույժերի վճարման կարգավորումներ,
ժ. նախատեսվել են կարգավորումներ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձանց և բաժանորդների դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար,
ժա. նախատեսվել են կարգավորումներ գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքները մրցակցային հիմունքներով իրականացնելու համար։ Նշված աշխատանքները կիրականացվեն համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձի ընտրությամբ,
ժբ. մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ հստակեցվել են մատակարար-բաժանորդ հարաբերությունները։
-
Քննարկվել է
12.10.2022 - 28.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 3003
Տպել