Հիշել նախագիծը
Գառնիի համայնքապետարան
ՆԱԽԱԳԻԾ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
___________________ 2022 թվականի N_____ Ն
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-իN 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>>ենթակետով 33.2կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը ավագանին որոշում է՝
- Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 4-րդ փողոց թիվ 11/4 հասցեում գտնվող,համայնքային սեփականություն համարվող 07-026-0009-0036 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Արա Ղարիբյանին.
- Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հողի արժեքը 304000 ՀՀ դրամ, շենք.շինության արժեքը63000 ՀՀ դրամ)
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-
Քննարկվել է
11.10.2022 - 29.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան
Դիտումներ` 2612
Տպել