«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» Հավելվածի նոր՝ 11-րդ խմբագրությամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցմամբ:
2020թ. ընթացքում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» Հավելվածում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի լիազորություններում բացակայել են քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրման, անօրինական միջամտության ակտերի կանխմանն ու խափանմանն միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացման և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաներ կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ավիացիոն անվտանգության գործառույթների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինների, գերատեսչությունների և կազմակերպությունների համագործակցության համակարգման, ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկման հետ կապված գործառույթները, որոնք ներառվել են նախագծում։
ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իր լիազորությունների լիարժեք իրականացմանը։
Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում Միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում մշակվել է ներկայացված նախագիծը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՀՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-
Քննարկվել է
11.10.2022 - 26.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2866
Տպել