Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում անձանց վրա բառերից հետո լրացնել , իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դեպքերում նաև մինչև 26 տարեկան անձանց վրա բառերը։

Հոդված 2 Օրենքի 2-րդ հոդվածում՝

  • առաջին և երկրորդ պարբերությունների կամ անհայտ են բառերից հետո լրացնել , կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել բառերը.
  • Երկրորդ պարբերությունից հետո լրացնել «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, որը խնամք է ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատանը) և դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ՝ համարվում է մանկատան շրջանավարտ։»․
  • երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․

«Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատուն) շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության եղանակները, տրամադրման կարգը և պայմանները սահմանվում է ՀՀ կառավարության կողմից։»։

Հոդված 3 Օրենքի 3-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, բառերից հետո լրացնել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, բառերը։

Հոդված 4 Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից, 6-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 2-րդ մասից հանել դաստիարակչական, բառը։

Հոդված 5 Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի միջին մասնագիտական, բառերից հետո լրացնել նախնական մասնագիտական (արհեստագործական), բառերը.

2) 2-րդ մասից հանել դաստիարակչական, բառը։

Հոդված 6 Օրենքի 7-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի միջին մասնագիտական կամ բառերից հետո լրացնել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ բառերը.
  • 2-րդ մասի միջին մասնագիտական բառերից հետո լրացնել , նախնական մասնագիտական (արհեստագործական) բառերը,
  • 3-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում միջին մասնագիտական բառերից հետո լրացնել ,նախնական մասնագիտական (արհեստագործական) բառերը.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

5. Այն անձինք, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ և բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրի կրթական աստիճանի ուսանող են ծառայության ավարտից հետո պահպանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը։

  1. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող ուսանողները պահպանում են բարձրագույն ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչև բակալավրի կրթական աստիճանի ավարտը, բայց ոչ ավել քան մինչև 26 տարին լրանալը։:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «գտնվելու կամ բնակվելու,» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը։

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտելուց հետո 4 ամսվա ընթացքում։

 

  • Քննարկվել է

    10.10.2022 - 25.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2877

Տպել