Գառնիի համայնքապետարան
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
___________________ 2022 թվականի N_____ Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մարատ Մյասնիկի Պետրոսյանի դիմոմ խնդրանքը,համայնքի ավագանին որոշում է.
Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարատ Մյասնիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0276-0021կադաստրային ծածկագիր 0.4 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արոտավայր 07-021-0276-0026 կադաստրային ծածկագրի հողատեսք՝0.3 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով,կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-
Քննարկվել է
07.10.2022 - 26.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան
Դիտումներ` 2484
Տպել