10. Միաժամանակ խնդրահարույց է Նախագծով ՀՀ կենտորանկան բանկի պահպանմանն ուղղվող ծախսերի մեծությունն, ինչին դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը:
11. Այսպես, ըստ Նախահաշվի, 2023 թվականին Բանկի ապարատի պահպանման ծախսերը նա¬¬¬խա¬¬¬¬տես¬վել են 9,898.0 մլն դրամի չափով, որը 2022 թվականի հա¬մա¬պա¬տաս¬խան ցու¬ցա¬նի¬շից ավել է 19.0 %-ով կամ 1,582.5 մլն դրամով: Բանկի ապարատի պահպանման 2023 թվա¬կա¬նի ծախ¬սերի 93.8 %-ը (2022 թվա-կանին այդ ցուցանիշը կազմել է 93.3%) կամ 9,279.7 մլն դրամը բա¬ժին է ընկ¬նում Բան-կի աշ¬խա¬տա¬կից¬նե¬րի աշխա¬տա¬վարձի (ներառյալ պարգևատրումը և նյու¬թական խրա¬¬¬¬խու¬սու¬մը) և սոցիալական ապա¬հո¬¬վու¬թյան գծով ծախսերին: Բանկի աշխատակիցների աշխատավարձի (ներառյալ աշխատավարձին հա¬վա¬սա¬րեց¬¬¬ված մի¬¬ջոցների) գծով ծախսերը 2022 թվականի համար հաստատված 7,322․8 մլն դրամի դի¬¬մաց՝ 2023 թվա¬կա¬նին նախատեսվել է 8,787․4 մլն դրամ (1,464.6 մլն դրամ կամ 20.0 %-ով ավել): Ըստ այդմ փաստորեն նախատեսված է, որ ՀՀ ԿԲ 800 հոգիանոց աշխատակազմի (ներառյալ մաքրուհիներին ու սպասարկող անձնակազմին) միջին աշխատավարձը 2023 թ. կկազմի 915 300 ՀՀ դրամ:
Դրա հետ մեկտեղ Նախագծով նախատեսված է, որ 2022 թ. համեմատությամբ 4․8 մլն դրամով կամ 7․9 %-ով կավելանան 30 ավ¬տո¬մե¬քե¬նա¬յի հա¬մար ՀՀ ԿԲ ծառայողական փոխադրամիջոցների շահագործման 2023 թվա¬կա¬նի ծախ¬¬¬¬սերը:
Մեր կարծիքով ՀՀ ԿԲ-ին պահպանման ծախսերը տարիներ շարունակ եղել են ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակին ոչ համահունչ, չեն համապատասխանել դրա օրենսդրական առաքելությամբ նախատեսված գործառույթներին և արդյունավետությանը:
Ըստ այդմ առաջարկում ենք ՀՀ ԿԲ աշխատակիցների միջի աշխատավարձի մակարդակը պահապանել առնվազն 2022 թ. մակարդակի վրա, կրճատել դրա անձնակազմն առնվազն 200 հաստիքով, կրճատել ծառայողական մեքնենաների քանակը առնվազն կիսով չափ: