<<Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերություններով.
«Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը կարող է մերժել, երբ դրա դեմ առարկում է տուժողը: Այն դեպքում, երբ տուժողը ողջամտորեն հիմնավորում է, որ իրեն հասցված վնասն ամբողջությամբ հատուցված չէ կամ փաստարկված առարկում է գործի փաստական հանգամանքների դեմ, ապա դատարանը որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
19.10.2017 - 03.11.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
ՀՀ Ազգային ժողով
Դիտումներ` 14341
Տպել