Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

  • Քննարկվել է

    30.09.2022 - 16.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6774

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

11.10.2022

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հոդված 35-ի 6-րդ կետը սահմանում է, որ «բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների՝ պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բարձրագույն կրթության առաջին ու երկրորդ մակարդակների դեպքում զրկվում է երկու կիսամյակ անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի սահմանած միջին որակական գնահատականի 10 տոկոսով պակաս ունենալու դեպքում: Կրթաթոշակից զրկվելու դեպքում ուսումնառության կրթաթոշակ տրամադրելու իրավասությունը վերապահվում է տվյալ բուհին:»։ Փատորեն, ըստ Նախագծի, ռոտացիայի մեխանիզմը վերանում է, ինչը բացասաբար կանդրադառնա ուսանողների կողմից բարձր առաջադիմություն ապահովելու մոտիվացիային։ Առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսել ռոտացիայի մեխանիզմը, քանի որ, ներկայումս առկա ռիսկերը գոյություն կունենան նաև Նախագծով նախատեսված կրթաթոշակի տրամադրման մեխանիզմում նույնպես, ուստի անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կնվազեցնեն այդ ռիսկերը։

Տեսնել ավելին