«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 86-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «իր պաշտոնում նշանակվելուն» բառերը փոխարինել «պաշտոնավարմանը» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում «նշանակմանը» բառից հետո լրացնել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Դատավորի պաշտոնում նշանակվելուն, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե առերևույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է ներկայացնում համապատասխան բժշկական կազմակերպությանը՝ դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը իրականացնելու համար:»:
Հոդված 5. Օրենսգրքի 159-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 4-րդ կետում «նշանակմանը» բառը փոխարինել «, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը» բառերով:
2) 3-րդ մասում «դիմում է Լիազոր մարմին` դատավորի բժշկական զննությունն իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար» բառերը փոխարինել «դիմում է Լիազոր մարմնին` դատավորի բժշկական զննությունը համապատասխան բժշկական կազմակերպության միջոցով իրականացնելու համար» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի ամբողջ տեքստում «ֆիզիկական արատներ և հիվանդություններ» և «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» համապատասխան հոլովաձևերով բառերը փոխարինել «հիվանդություններ և վիճակներ» և «հիվանդություն կամ վիճակ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
30.09.2022 - 15.10.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3295
Տպել