ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի մշակումը պայմանավորված է գործող կարգավորումները վերանայելու և ճանապարհային ոլորտի գործող օրենսդրությունը արդիականացնելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս տեխզննման կայանները առցանց հասանելիություն ունեն փոխադրամիջոցի գույքահարկի համակարգին և առցանց կարող են ճշտել գույքահարկի վճարումը կատարած լինելու փաստը։
Ավտոմեքենայի տեխնիկական զննություն իրականացնելու համար այլևս անհրաժեշտ չէ ներկայացնել գույքահարկի պարտավորության բացակայության վերաբերյալ տեղեկանք՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկատվությունը առցանց հասանելի է տեխզննման կայաններում:
Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակը գործող էլեկտրոնային համակարգի կարգավորումներին համապատասխան ՀՀ կառավարության 24․09․2021թ․ N 1565-Ն որոշման պահանջների վերանայումն է, որը թույլ կտա առանց զրոյական տեղեկանք ներկայացնելու իրականացնել ավտոմեքանայի տեխզննումը: Արդյունքում կնվազի վարչարարությունը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 3.2/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: