«Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի N 287-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ.
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ի N 287-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէոկոլգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված «ՇՄՆ-ԱՇՁԲ-22/03» ծածկագրով պայմանագրի շրջանակներում ներկայացված՝ Հայաստանում սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների հաշվառման աշխատանքների ավարտական հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն)։
Համաձայն հաշվետվության՝ որսի օբյեկտ հանդիսացող Եվրոպական նապաստակի համապատասխան կենսամիջավայրում իրականացված հաշվառումների ընթացքում գրանցվել է վերջինիս տարբեր գոտիներում թվաքանակի խիստ անհավասար բաշխվածություն, ուստի հաշվի առնելով որսի սահմանված թույլատրելի չափաքանակը առաջարկվել է վերոնշյալ կենդանատեսակի որսի ժամկետները սահմանել սույն թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 18-ը։
Հաշվետվության համաձայն՝ լրացուցիչ հետազոտություններ արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հնարավոր է որսալ վայրի խոզի ևս 15 առանձնյակ:
Հաշվետվության կազմման աշխատանքների ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ և հարցումներ որսորդական կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղի որսորդների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների, ինչպես նաև որսորդական միությունների ներկայացուցիչների, որսահանդակների հարակից բնակավայրերում ապրող բնակիչների հետ:
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի վերոնշյալ՝ որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների սոցիալական նպատակներով օգտագործման գործընթացը։
-
Քննարկվել է
29.09.2022 - 14.10.2022
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3376
Տպել