Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի 228-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N –Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ              10-Ի N228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» №228-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը և ղեկավարվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է».

2) որոշման 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

­­­­____ N -Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 228-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

Տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Առողջապահության նախարարություն

Արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Էկոնոմիկայի նախարարություն,

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Էկոնոմիկայի նախարարություն

Անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողության գործառույթներ իրականացնող լիազոր

մարմին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Վառելիքաէներգետիկ համալիրի ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Էկոնոմիկայի նախարարություն

Ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակման, նորմատիվ իրավական կարգավորման և պետական ծառայությունների մատուցման գործառույթներ

իրականացնող լիազոր մարմին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Պետության պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող լիազոր մարմին

Պաշտպանության նախարարություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լիազոր մարմին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին

 

Քաղաքաշինության կոմիտե

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 10-ի N 228-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) կարգավորվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումների դրույթներին համապատասխան` Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը (այսուհետ` Եզրակացություն) տրվում է սույն որոշման N 1 հավելվածով հաստռատված Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` ըստ ոլորտների:
  3. Եզրակացություն ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

 1) դիմում` համաձայն Ձև N1-ի.

 2) օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված ներմուծման պայմանագիրը, իսկ դրա բացակայության դեպքում ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագրի պատճենը․

3) ապրանքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման մասին երաշխավորագիր՝ ներմուծող անձի կողմից ստորագրված․

4) տարեկան սպառման ծավալի կամ կառուցապատման թույլտվությունների վերաբերյալ տեղեկանք:

  1. Եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
  2. Հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում Է Եզրակացություն՝ համաձայն Ձև N2-ի:
  3. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
  4. Հայտատուն, հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու պահից, մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
  5. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 1 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
  6. Այն դեպքում, երբ Եզրակացություն ստանալու համար դիմած իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, Եզրակացություն ստացած անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված Եզրակացությունում փոփոխություն կատարելու նպատակով։
  7. Եզրակացության կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է Եզրակացության կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են Եզրակացության կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
  8. Եզրակացության կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1 

_________________________________________________

 

 (լիազոր մարմինը)

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող` _________________________________________________________________________

 

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

________________________________________________________________________________

 

   հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` _______________________________________________________________

 

  (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը _________________________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մի շարք ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելու վերաբերյալ։

Հավաստում եմ,․ որ ներմուծվող ապրանքները օգտագործվելու են բացառապես ԵԱՏՄ որոշմամբ նշված նպատակային նշանակության համար։

 

  Ապրանք` ________________________________________________________

 

  (ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

Դիմումին կից ներկայացնում եմ  օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագիրը կամ ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիր ______________________________________________________________________։

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

 

  Դիմող ______________________

 _______________________________

 

 (ստորագրությունը)

 

   (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.

 

 

 

Ձև N2 

_________________________________________________

 

 (լիազոր մարմինը)

 

 

 

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Հայտատու` __________________________________________________________________

 

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

________________________________________________________________________________

 

   հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` __________________________________________________

 

  (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

 Օտարերկրյա գործընկերոջ հետ կնքված պայմանագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը _________________________________________________________________________

 

 Ապրանք` ________________________________________________________

 

  (ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

Եզրակացություն տրամադրողը`

______________________

  

           _____________________________

 

(ստորագրությունը)

 

 (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20  թ.»

 

 

  • Քննարկվել է

    29.09.2022 - 15.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2973

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ