Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի № 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
1.Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի № 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի № 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձավճարի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում հայտնաբերված խնդիրներից:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշմամբ հաստատված հավելվածի համաձայն՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, ովքեր սովորում են Հայաստանի Հանրապետությունում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով:
ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կրթությունը իրականացվում է ինչպես առկա և հեռակա, այնպես էլ հեռավար ուսուցման ձևերով, ընդ որում՝ ներկա պահին հեռավար ուսուցմամբ կրթություն իրականացնում են միայն ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: Վերոհիշյալ ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը կազմում է մոտ 70:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ և 13-րդ կետերով սահմանված է, որ ուսանողներին, այդ թվում՝ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, հատկացվող ուսման վարձի փոխհատուցման չափը կարող է փոխվել կարգավիճակը ձեռք բերելու կամ կորցնելու պահից կախված:
9-րդ կետի համաձայն՝ ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը բուհին է ներկայացնում յուրաքանչյուր կիսամյակ՝ սահմանված ժամկետներում:
Վերոհիշյալով պայմանավորված՝ գործնականում անհնար է վերահսկել ընտանիքների անապահովության միավորի փոփոխությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հուլիսի 19-ի № 743-Ն հրամանով հաստատված հավելվածի 33-րդ կետի դրույթների համաձայն՝ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացում ուսանողների հրամանագրումը կատարվում է մինչև հոկտեմբերի 25-ը:
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ հեռակա ուսուցման դեպքում բուհում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր ուսումնական պարապմունքներին նախորդող և հջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ 34-րդ կետի համաձայն՝ բուհերը վերոհիշյալ դիմումները ներկայացրած դիմումատուների վերաբերյալ տվյալները ներկայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար մինչև մարտի 30-ը:
Արդյունքում անհամապատասխանություն է առաջանում ուսանողի կողմից բուհում դիմում ներկայացնելու և դրանք բուհի կողմից Նախարարություն ներկայացնելու ժամկետների միջև:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք, ինչպես նաև առկա խնդիրների շտկումը:
- Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Ռազմավարական փաստաթղթերի, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ կապը բացակայում է:
-
Քննարկվել է
27.09.2022 - 12.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3079
Տպել