ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանում.
Նախատեսել անշարժ գույքի պետական ռեգիստր դիմում ներկայացնելու եղանակները:
- Առկա իրավիճակը.
Մինչև 2020 թվականի հունվարի 9-ը գործած խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմումը և ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց բնօրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:
2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-495-Ն օրենքի 7-րդ հոդվածով օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «1. Պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության կողմից սահմանված անձի նույնականացման այլ եղանակով:»:
ՀՀ Վարչապետի 2021 թվականի ապրիլի 14-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 389-Ա որոշմամբ հաստատվել են ՀՕ-495-Ն օրենքի կիրարկման միջոցառումները: Որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով նախատեսվել է համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 165-Ն որոշման մեջ:
Սակայն դեռևս, բացի էլեկտրոնային ստորագրությունից, նույնականացման այլ եղանակ չի սահմանվել:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
Օրենքի 5-րդ հոդվածից ակնհայտ է դառնում, որ պետական գրանցումը ներառում է իրավունքի/սահմանափակման, ինչպես նաև դրանց դադարեցման պետական գրանցումը, սակայն գործող կարգում, մասնավորապես դրա 1-ին կետում դադարեցման գրանցումը ներառված չէ: Այդ հիմնավորմամբ 165-Ն որոշման 1-ին կետում կատարվում է համապատասխան լրացում, որի հետ համակարգային կապի մեջ է նաև հավելվածի 1-ին կետը և դրանում կատարվող լրացումը:
Հավելվածի 1-ին կետում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, օգտագործվում է «դիմումներ» կրճատ տարբերակը, որին հակասում է հավելվածի 4-րդ կետը: Այդ իսկ պատճառով նույն կետում «Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման» բառերը հանվում են:
Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան դիմումները, բացի Կադաստրի կոմիտեի կայքէջի միջոցով էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացնելուց, կարող է ներկայացվել նաև հատուկ բջջային հավելվածի միջոցով: Տվյալ հավելվածը պետք է համապատասխանի անվտանգության որոշակի երաշխիքների: Ընդ որում, հավելվածի միջոցով դիմում կարող են ներկայացնել և ֆիզիկական անձինք և իրավաբանական անձինք:
Նախագծի նպատակն է խթանել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճը, պարզեցնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների/սահմանափակումների և դրանց դադարեցման պետական գրանցման վարույթները:
Նախագծի ընդունումը ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
-
Քննարկվել է
16.09.2022 - 01.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 3210
Տպել