Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒՄ

--------------------  --- 2022 թվականի N ------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Հավելվածներ N 1-ը և N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) Հավելված N 2-ի՝

ա. «Ե.00.00 Տեխնիկական գիտություններ» բաժինը լրացնել նոր պարբերությամբ.

Ե.05.00

Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն

Ե.05.01

Ավտոմեքենաներ և տրակտորներ

Տեխնիկական

Ե.18.00

Պարենամթերքի տեխնոլոգիա

Ե.18.01

Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա

Գյուղատնտեսական, տեխնիկական

 

բ. «Զ.01.00 Ագրոնոմիա» բաժինը լրացնել հետևյալ պարբերությամբ.

Զ.01.02

Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն

Գյուղատնտեսական, կենսաբանական

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023/2024 ուսումնական տարում և դրանից հետո բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների (սովորողների) վրա։

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

------ -ի N       -Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

 

 

Դասիչը (ծածկագիրը)

Մասնագիտությունը

Որակավորումը

01 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

011101.00.7

Կրթական գիտություններ

Կրթության մագիստրոս

011302.00.7

Հատուկ մանկավարժություն

Մանկավարժության մագիստրոս

02 ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏ

021 ԱՐՎԵՍՏ

021201.00.7

Դիզայն

Արվեստի մագիստրոս

021801.00.7

Արվեստի տեսություն և պատմություն

Արվեստի տեսության և պատմության մագիստրոս

03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

031401.00.7

Սոցիոլոգիա

Սոցիոլոգիայի մագիստրոս

031501.00.7

Մշակութաբանություն

Մշակութաբանության մագիստրոս

05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

051 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

051101.00.7

Կենսաբանություն

Կենսաբանության մագիստրոս

051201.00.7

Կենսաքիմիա

Կենսաբանության մագիստրոս

051202.00.7

Կենսաֆիզիկա

Կենսաբանության մագիստրոս

052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ

052101.00.7

Շրջակա միջավայրի գիտություններ

Շրջակա միջավայրի մագիստրոս

052201.00.7

Բնապահպանություն և բնօգտագործում

Շրջակա միջավայրի մագիստրոս

053 ՔԻՄԻԱ

053101.00.7

Քիմիա

Քիմիայի մագիստրոս

054 ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ

054101.00.7

Երկրաբանություն

Երկրաբանության մագիստրոս

054201.00.7

Աշխարհագրություն

Աշխարհագրության մագիստրոս

054301.00.7

Գեոմատիկա

Երկրի մասին գիտությունների մագիստրոս

055 ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

055101.00.7

Ֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

055102.00.7

Ռադիոֆիզիկա

Ֆիզիկայի մագիստրոս

056 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

056101.00.7

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի մագիստրոս

056201.00.7

Վիճակագրություն

Վիճակագրության մագիստրոս

056801.00.7

Մեխանիկա

Մեխանիկայի մագիստրոս

056802.00.7

Ֆինանսական մաթեմատիկա

Ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոս

06 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (ՏՀՏ)

061101.00.7

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Ինֆորմատիկայի մագիստրոս

061102.00.7

Ծրագրային ճարտարագիտություն

Ինֆորմատիկայի մագիստրոս

061103.00.7

Համակարգչային ճարտարագիտություն

Ինֆորմատիկայի մագիստրոս

061104.00.7

Տեղեկատվական համակարգեր

Ինֆորմատիկայի մագիստրոս

061105.00.7

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ինֆորմատիկայի մագիստրոս

061901.00.7

Տեղեկատվական անվտանգություն

Տեղեկատվական անվտանգության մագիստրոս

07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

071 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

071201.00.7

Շրջակա միջավայրի պահպանություն

Ճարտարագիտության մագիստրոս

071301.00.7

Էներգետիկա

Ճարտարագիտության մագիստրոս

071501.00.7

Մետալուրգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071602.00.7

Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

Ճարտարագիտության մագիստրոս

071801.00.7

Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա

Ճարտարագիտության մագիստրոս

071804.00.7

Ագրարային ճարտարագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

072 ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

072101.00.7

Պարենամթերքի տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի մագիստրոս

072301.00.7

Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա

Տեխնոլոգիայի մագիստրոս

073 ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

073101.00.7

Ճարտարապետություն

Ճարտարապետության մագիստրոս

073102.00.7

Քաղաքային տնտեսություն

Ճարտարագիտության մագիստրոս

073201.00.7

Շինարարական ճարտարագիտություն

Ճարտարագիտության մագիստրոս

08 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

081 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

081101.00.7

Ագրոնոմիա

Գյուղատնտեսության մագիստրոս

081102.00.7

Անասնաբուծություն

Գյուղատնտեսության մագիստրոս

082 ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

082101.00.7

Անտառային տնտեսություն

Անտառային տնտեսության մագիստրոս

083 Ձկնային տնտեսություն

083101.00.7

Ձկնային տնտեսություն

Ձկնային տնտեսության մագիստրոս

084 Անասնաբուժություն

084101.00.7

Անասնաբուժություն

Անասնաբուժության մագիստրոս

09 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

092 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

092301.00.7

Սոցիալական աշխատանք

Սոցիալական աշխատանքի մագիստրոս

10 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՍԵՐՎԻՍ)

101 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

101501.00.7

Զբոսաշրջություն

Զբոսաշրջության մագիստրո

103 Անվտանգության ծառայություն

103201.00.7

Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում

Անվտանգության ծառայության մագիստրոս

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 18-ի N 1035-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂԻ (ՈՒՍԱՆՈՂԻ) ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ Է

Մասնագիտությունը

Որակավորումը

Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա (Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա)

Բժիշկ-մասնագետ

Ընդհանուր վիրաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Ընտանեկան բժշկություն

Բժիշկ-մասնագետ

Ինֆեկցիոն հիվանդություններ

Բժիշկ-մասնագետ

Համաճարակաբանություն

Բժիշկ-մասնագետ

Հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկաբուժություն

Բժիշկ-մասնագետ

Մանկական անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա (Մանկական անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա)

Բժիշկ-մասնագետ

Մանկական վիրաբուժություն (Մանկական ընդհանուր վիրաբուժություն)

Բժիշկ-մասնագետ

Մանկական հոգեբուժություն

Բժիշկ-մասնագետ

Նեոնատոլոգիա

Բժիշկ-մասնագետ

Ներքին հիվանդություններ (Թերապիա, Ներքին բժշկություն)

Բժիշկ-մասնագետ

Նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

Շտապ և անհետաձգելի բժշկություն (Շտապ բուժօգնություն)

Բժիշկ-մասնագետ

Մանկական նյարդաբանություն

Բժիշկ-մասնագետ

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.09.2022 - 02.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3434

Տպել

Առաջարկներ`

Ատոմ Մարգարյան

29.09.2022

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտի կադրային ապահովման պահանջներից ելելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 04․02․2020 թ․ թիվ 161-Ա/2 հրամանով, ի թիվս այլ կրթական ծրագրերի, «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսական կրթական ծրագրերի ցանկում ավելացել է 031101.21.7 թվանիշով «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագիրը։ «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսի որակավորում ունեցող տնտեսագետների նկատմամբ աշխատաշուկայում առկա պահանջարկը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական բարեփոխումների ռազմավարության (Հայաստանի վերափոխման ռազմավարություն-2050), ինչպես նաև դրանից բխող տնտեսական քաղաքականության առաջնահերթություններով։ ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ ծրագրում, ինչպես նաև դրանից բխող՝ բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում գիտելիքահենք, բարձրտեխնոլոգիական տնտեսության ձևավորման ու զարգացման հրամայականը շեշտված են որպես առաջնահերթ խնդիրներ։ Բնականաբար, այսօրինակ տնտեսական կերպափոխման համար անհրաժեշտ են նորարարական տնտեսության, նորարարությունների կառավարման վերաբերյալ ժամանակակից գիտելիքների, հմտությունների և կարողությունների տիրապետող բարձրակարգ, մրցունակ կադրեր, ովքեր ի վիճակի են լուծել նորարարությունների կառավարման, ինովացիոն բիզնես մոդելների գեներացման և տեխնոլոգիական նորույթների առևտրայնացման, մտավոր սեփականության գնահատման և փոխանցման բազմաբնույթ ու բազմապլան խնդիրներ։ «Նորարարությունների տնտեսագիտություն» ծրագրով արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպվում է ընդունելություն։ Ու, թեև այդ մագիստրոսական ծրագրի նկատմամբ ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ բազմաթիվ այլ համալսարանների բակալավրիատի շրջանավարտների մոտ առկա մեծ հետաքրքրվածությանը, այդուհանդերձ, առայժմ չի հաջողվում ապահովել այդ մասնագիտության գծով ընդունելության պատշաճ մակարդակ (լիցենզավորված տեղերի քանակը 25 է)։ Այս իրավիճակը հիմնականում պայմանավորված է ավճար տեղերի խիստ սահմանափակ քանակով (այս տարի, օրինակ, հատկացվել է 2 անվճար տեղ), ինչպես նաև այդ կրթական ծրագրի վճարովի համակարգում սովորելու ցանկություն ունեցողների սահմանափակ ֆինանսական հնարավորություններով (առայժմ հաջողվում է ներգրավել ընդամենը 3-4 ուսանող)։ Ելնելով տվյալ իրավիճակից առաջարկում եմ «Նորարարությունների տնտեսագիտություն» (031101.21.7) մագիստրոսական կրթական ծրագրի աշխատող ուսանողներին եկամտային հարկից ուսման վարձավճարի փոխհատուցման հնարավորության տրամադրել՝ տվյալ մագիստրոսական ծրագիրը ներառելով ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները հաստատելու մասին, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է» N 1035-Ն որոշմամբ նախատեսվող փոփոխությունների ցանկում։ Հարգանքով՝ ՀՊՏՀ «Նորարարությունների տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․, դոցենտ Ատոմ Մարգարյան 29․09․2022

Տեսնել ավելին