Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

        1. Անհրաժեշտությունը 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է պրակտիկայում ի հայտ եկած հետևյալ հիմնական խնդիրների իրավական լուծումները ապահովելու նպատակով՝ սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայությունից օգտվելու ժամկետի, կանխարգելիչ բուժզննումը չանցնելու դեպքում պարտավորություն ունենալու և չունենալու պարագայում սոցփաթեթի գումարի փոխանցման պայմանների հստակեցում, ուսման ծառայությունից օգտվելու դեպքում ավարտական կուրսում սովորող ուսանողների համար սոցիալական փաթեթի գումարի ամբողջական մինչև ուսումնական տարվա ավարտը փոխանցման կարգավորում, շահառուի կողմից ձեռք բերված ծառայության համար կնքված պայմանագրի օրինակը բանկ ներկայացնելու պարտավորության վերանայում:

          Միաժամանակ Նախագծով առաջարկվում է ընդլայնել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայության շրջանակը: 

 2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը 

  1. ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 5.2-րդ կետով սահմանվել է, որ 2016թ. հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը: Շահառուն 2016 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը անցնելու դեպքում ակտիվացնում է տվյալ և հաջորդ տարվա համար սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու իրավունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելով՝ սոցիալական փաթեթը ակտիվանում է մեկ տարի ժամկետով, անկախ ձևավորված պարտավորություններից: 
  2. Որոշման 7-րդ կետով նախատեսված է, որ սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայությունից օգտվելու դեպքում փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը: Ստացվում է մի իրավիճակ, երբ ավարտական կուրսում սովորող ուսանողը ավարտում է ԲՈՒՀ-ը հունիս-հուլիս ամիսներին, սակայն գումարը փոխանցվում է մինչև տարեվերջ ամսական կտրվածքով:
  3. Գործող կարգավորումներով հիփոթեքային վարկի ամսական վճարման մարման ծառայությունից սոցիալական փաթեթի շահառուները կամ ընտանիքի անդամները օգտվելու իրավունք ունեն, եթե աշխատողի հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկի ընդհանուր պայմաններին: Սոցիալական փաթեթի շահառուների մեծ մասը պետական ծառայողներ են, ովքեր օգտվում են նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերից և չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթի հիփոթեքային վարկի մարման ծառայությունից:
  4. Որոշման N 1-ին հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքում, եթե շահառուն պարտավորություն ունի, գործատուն պարտավորությունների չափով փոխանցում է կատարում ամսական կտրվածքով, բայց ոչ ավելի քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը, որը արհեստականորեն խոչընդոտում է  գործընթացը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է`  

  • սոցփաթեթի շահառուների համար սահմանել կանխարգելիչ բժշկական քննություն անցնելուց հետո ծառայություններից օգտվելու հստակ ժամանակահատված և պարտավորություն ունենալու դեպքում՝ բանկերից սոցփաթեթի գումարների փոխանցման պարտավորություն՝ անկախ օգտվելու իրավունք ձեռք բերած ժամանակահատվածի,
  • ավարտական կուրսում սովորող ուսանողների համար շահառուի սոցիալական փաթեթի միջոցներից գումարի միանվագ փոխանցման պարտավորություն,
  • սոցփաթեթի շահառուներին տալ հնարավորություն սոցփաթեթի գումարը ուղղել նաև «Պետական ծառայողներին մատչելի բնակարան» և «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրերից օգտվելու դեպքում,
  • սոցփաթեթի շահառուի աշխատանքից ազատման և պարտավորություն ունենալու դեպքում պարտավորությունների չափով գումարը միանվագ փոխանցելու հնարավորություն (հստակեցվում է դրույթը):

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումների ապահովում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    17.10.2017 - 03.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

17.10.2017 15:21

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9480

Տպել

Առաջարկներ`

Dalma-Sona

25.10.2017

Սույն որոշման մեջ անհրաժեշտ է ներառել դրույթներ, որոնք կչեղարկեն Սոց փաթեթից օգտվող աշխատողների միջև ներկայում առկա խտրականությունը: Եթե աշխատողը երեխա չունի, երիտասարդ չէ, հիպոթեքով բնակարան էլ չի գնել, ինչու նա պետք է զրկվի իր սոց փաթեթը կանխիկացնելու իրավունքից: Բացի այդ, - եթե նշածս տեսակի աշխատողն ազատվի աշխատանքից, ապա ինչ է լինելու նրա անձնական հաշվին առկա գումարը /հանգստի համար նախատեսվածը/, որն ինքը տարբեր հանգամանքների պատճառով չի իրացրել?

Տեսնել ավելին