«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ «ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
23 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Տարածքի հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը նախատեսված է՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.1.5. կետով, այն է «Տարածքի հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
2. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի դրույթներից, նպատակը՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում «տարածքի հատակագծման նախագիծ» հասկացության և մանրամասն հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի սահմանումն է:
3. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում «տարածքի հատակագծման նախագիծ» հասկացություն սահմանված չէ: Քաղաքաշինական ծրագրային /տարածական պլանավորման/ փաստաթղթերի հիերարխիկ կառուցվածքում գլխավոր հատակագծից միանգամից անցում է կատարվում կառուցապատման նախագծին, ինչի արդյունքում հնարավոր է, որ իրար հետ սերտ կապված տարածքներում միմյանց փոխկապակցված միջավայր չձևավորվի:
Ներկայումս քաղաքաշինական նախագծման հիերարխիական կառուցվածքում գլխավոր հատակագծին հաջորդում է գոտևորման նախագիծն, այնուհետև կառուցապատման նախագիծը: Գոտևորման նախագիծը սահմանում է գլխավոր հատակագծում ամրագրված գործառնական գոտիների նկատմամբ կիրառվող կարգավորիչները՝ թույլատրելի հողօգտագործումներին ներկայացվող հիմնական պահանջներն ու կառուցապատման ծավալատարածական կարգավորիչները: Կառուցապատման նախագծի ընդգրկման շրջանակներն առավել սահմանափակ են, ուստի միմյանց հարող, սակայն առանձին կառուցապատման նախագծերով թաղամասերը կարող են քաղաքաշինական միասնական գործառնական և հատակագծային կապերով միմյանց փոխկապակցված միջավայր չձևավորել:
Տարածքի հատակագծման նախագիծը (ՏՀՆ) - տարածական պլանավորման փաստաթղթերի տեսակներից մեկը, որն ընդունվել է գլխավոր հատակագծի և հողերի օգտագործման և զարգացման կանոնների հիման վրա, դրանց դրույթները հստակեցնելու և կոնկրետացնելու համար:
Նախապատրաստումն իրականացվում է հատակագծային կառուցվածքի մեկ կամ մի քանի հարակից տարրերի կապակցությամբ (այդպիսի տարրերն առանձնանում են հենց տարածքի հատակագծման նախագծով), տարածքային գոտիների, ֆունկցիոնալ գոտիների:
4. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, տարածքի հատակագծման նախագծի նախապատրաստումը կատարվում է հատակագծային կառուցվածքի տարրերը լուսաբանելու, ընդհանուր տարածքների սահմանները, կապիտալ շինարարության օբյեկտների տեղակայման նախատեսվող գոտիների սահմանները հաստատելու համար, շինարարական օբյեկտների համար որոշելու տարածքի հեռանկարային զարգացման բնութագրերը և գերակայությունները:
Տարածքի հատակագծման նախագիծը պետք է մշակվի հողամասերի համար, որոնց սահմաններում պահանջվում է առանձնացնել հատակագծային միավորներ, նրանց միջև փողոցների ցանց (կարմիր գծերի սահմանում) և այլն:
Տարածքի հատակագծման նախագիծը քաղաքաշինական փաստաթուղթ է, որը սահմանում է տարածքի հատակագծային կառուցվածքը, գոտիավորումը, ինժեներական ենթակառուցվածքներրով ապահովվածությունը, կառուցապատման հեռանկարային զարգացման ուղղությունները, մշակութակենցաղային և տրանսպորտային սպասարակումը և կարգավորվում է քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով: Տարածքի հատակագծման համար փաստաթղթեր պատրաստելու նպատակը հատակագծային կառուցվածքի տարրերի առանձնացումն է, դրանց զարգացման հարաչափերի սահմանումը: Տարածքի հատակագծման փաստաթղթերը հիմք են հանդիսանում տարածքների հողհատկացումների նախագծի մշակման համար, հետագա նախագծային փաստաթղթերի և շինարարության նախապատրաստման համար:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Տարածքի հատակագծման նախագիծը քաղաքաշինական փաստաթուղթ է, որով կսահմանվի տարածքի հատակագծային կառուցվածքը, գոտիավորումը, ինժեներական ենթակառուցվածքներրով ապահովվածությունը, կառուցապատման հեռանկարային զարգացման ուղղությունները, մշակութակենցաղային և տրանսպորտային սպասարակումը և կկարգավորվի «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով։
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ,
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Տարածքի հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ,
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածքի հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը նախատեսում է փոփոխություն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ,
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
«Տարածքի հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.1.5 կետից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՄՇԱԿՄԱՆ,
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Տարածքի հատակագծման նախագծերի (փաստաթղթերի) մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում «տարածքի հատակագծման նախագիծ» հասկացության սահմանում, որը քաղաքաշինական կարգավորման առավել մանրամասն փաստաթուղթ է, որում ներառված են միջպետական կամ հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքների, հատուկ կարգավորման գոտիների, կառուցապատված կամ նոր կառուցապատվող թաղամասերի քաղաքաշինական նորմերին համապատասխան հիմնական չափորոշիչներ, որոնք միևնույն ժամանակ նպաստում են տարածքի ներդրումային գրավչության որոշմանը:
2. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի դրույթներից, նպատակը՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում «տարածքի հատակագծման նախագիծ» հասկացության և մանրամասն հատակագծման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի սահմանումն է:
3. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում «տարածքի հատակագծման նախագիծ» հասկացություն սահմանված չէ: Քաղաքաշինական ծրագրային /տարածական պլանավորման/ փաստաթղթերի հիերարխիկ կառուցվածքում գլխավոր հատակագծից միանգամից անցում է կատարվում կառուցապատման նախագծին, ինչի արդյունքում հնարավոր է, որ իրար հետ սերտ կապված տարածքներում միմյանց փոխկապակցված միջավայր չձևավորվի:
Ներկայումս քաղաքաշինական նախագծման հիերարխիական կառուցվածքում գլխավոր հատակագծին հաջորդում է գոտևորման նախագիծն, այնուհետև կառուցապատման նախագիծը: Գոտևորման նախագիծը սահմանում է գլխավոր հատակագծում ամրագրված գործառնական գոտիների նկատմամբ կիրառվող կարգավորիչները՝ թույլատրելի հողօգտագործումներին ներկայացվող հիմնական պահանջներն ու կառուցապատման ծավալատարածական կարգավորիչները: Կառուցապատման նախագծի ընդգրկման շրջանակներն առավել սահմանափակ են, ուստի միմյանց հարող, սակայն առանձին կառուցապատման նախագծերով թաղամասերը կարող են քաղաքաշինական միասնական գործառնական և հատակագծային կապերով միմյանց փոխկապակցված միջավայր չձևավորել:
4. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներում լրացում կատարելու միջոցով սահմանել «տարածքի հատակագծման նախագիծ» հասկացությունը:
Նախկինում կիրառվող մանրամասն հատակագծման նախագծերի փոխարեն հնարավորություն կտա որպես գոտևորման և կառուցապատման նախագծերի միջև միջանկյալ փուլ դիտարկել վերոնշյալ նախագիծը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հաջորդող կառուցապատման նախագծերը՝ անկախ ընդգրկման սահմանից, հաջորդականությունից ի վերջո կկազմեն մեկ միասնական քաղաքաշինական միջավայրի փոխկապակցված բաղադրիչներ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը։
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներով նախատեսված «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.1.5. կետից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում:
-
Քննարկվել է
15.09.2022 - 30.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 3340
Տպել