narek abrahamyan
13.09.2022
պետք է
2 - Կողմ
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Անհրաժեշտությունը
ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց կացարանով ապահովումն իրականացվում էր «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28 N 54 արձանագրային որոշման հիման վրա։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիվ № 02/10.20/26829-2021 հանձնարարականի պահանջն առ այն, որ անհրաժեշտ է Կառավարության արձանագրային որոշումները վերաձևակերպել այլ իրավական ակտերի ձևաչափով և համապատասխան նախագծերը ներկայացնել վարչապետի աշխատակազմ, մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահվման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է օժանդակելու ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց ինտեգրմանը՝ նրանց ժամանակավոր կացարանով ապահովելու միջոցով։
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կողմից մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց ինտեգրման միջոցով ապահովելով հասարակության համերաշխությունն ու կայունությունը և խուսափելով մարգինալ խավերի առաջացումից:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:
5.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կացարանով ապահովման մեխանիզմները և միջոցները:
6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխահատուցման տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա (ծախսերը նախատեսված են ՀՀ 2022թ․ պետական բյուջեում)։
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման Հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թ ծրագրի 4.2 բաժնի 6-րդ կետից, որի համաձայն կառավարության առաջնահերթություններից է ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ընդունման մեխանիզմների կատարելագործումը: Այդ համատեքստում մշակվելու է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որում հստակ ամրագրվելու են ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման նպատակով պետության կողմից իրականացվելիք միջոցառումները, այդ թվում ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով ֆինանսական միջոցների տրամադրումը։
Քննարկվել է
13.09.2022 - 29.09.2022
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3336
Տպել13.09.2022
պետք է