Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 556-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» թիվ 556-ն որո­շումը ներկայումս ունի անհամա­պատասխանութ­յուններ գործող տրանսֆերային գնագոյացման կարգա­վո­րում­ների հետ:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրա­ժեշտությունը․ «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաս­տա­նի Հանրա­պե­տութ­յան 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունմամբ անհրա­ժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին» թիվ 556-ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ տրանսֆերային գնագո­յաց­ման արդեն իսկ գործող դրույթներին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքըՆախատեսվում է տրանսֆերային գնա­գոյացման մեթոդների կիրառման վերաբերյալ իրավական ակտը համա­պա­տաս­խանեցնել գործող տրանսֆերային գնագոյացման դրույթներին:

 

 

  • Քննարկվել է

    12.09.2022 - 27.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2901

Տպել